Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 117,710 դեպք: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թագավորության առողջապահության նախարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ վիրուսից մահացել է 10 935 մարդ, բուժվել է 30 513 հիվանդ:
Ապրիլի 2-ի տվյալներով Իտալիայում գրանցվել էր COVID-19 վարակի 115.224 դեպք:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել;
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: