Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որում վրացական ծագում ունեցող երգիչ Վալերի Մելաձեն կատարում է հայկական ամենահայտնի և սիրված երգերից մեկը՝ «Ով՝ սիրուն, սիրունը»։ Գրում է Rusarminfo.ru-ն։
Տեսանյութի նկարագրության մեջ նշված է, որ Մելաձեն անցյալ տարի երգը կատարել է ընկերական մի երեկույթի շրջանակներում, որին մասնակցել է նաև ՌԴ դաշնային հարկային ծառայության այն ժամանակվա ղեկավար (այժմ Ռուսաստանի վարչապետ) Միխայիլ Միշուստինը:
Տեսանյութում երևում է, որ Միխայիլ Միշուստինը մի կնոջ պարի է հրավիրում, իսկ մյուս ներկաները սկսում են նրանց նկարահանել իրենց բջջային հեռախոսներով:
Տեսանյութն այստեղ՝