Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 53183-ի, որոնցից 3294-ը մահացել է: Այդ մասին հայտնում է IRINN հեռուստաալիքը ՝ հղում անելով Իրանի պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրին: Գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես նշվել է, անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 2715 նոր դեպք, վիրուսից մահացել է 134 հիվանդ:
Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվը կազմել է 3186, իսկ մահացածներին՝ 157:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 19-ից ի վեր երկրում 53183 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ 3294-ը՝ մահացել:
Պաշտոնական տվյալներով՝ ապաքինվել է 17935 մարդ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: