f

Անկախ

Համաճարակի հետևանքով Նիկոլ Փաշինյանին վերջապես հաջողվեց Հայաստանում ստեղծել իր երազած «աննախադեպ» իրավիճակը։


- Մի երկրում, որի սահմանների 80%-ը փակ է, համաճարակը տարածվում է աննախադեպ տեմպերով՝ համեմատած համանման վիճակում գտնվող երկրների հետ, սոցիալական խնդիրներն ահագնանում են առանց անհրաժեշտ լուծումների, առողջապահական համակարգը շուտով կանգնելու է փակուղու առջև, տնտեսության փլուզումը օրերի խնդիր է
- Դրա պատճառները 3-ն են՝ իրավիճակին համարժեք գնահատական չտալը, ստեղծված ծայրահեղ ոչ արդյունավետ կառավարական համակարգը, պոպուլիստական մտածողության տարածումը երկրում
- Չնայած աշխարհով մեկ պանդեմիայի տարածմանը եւ մասնագետների զգուշացումներին, Նիկոլ Փաշինյանը զբաղված էր իր մենատիրությունն ամրապնդելու մարմաջով՝ Սահմանադրական դատարանի լուծարման հանրաքվեով, որի պատճառով նա շարունակում էր իր նախընտրական արշավը եւ այդ ընթացքում համաճարակի տարածման դեմն առնելու փոխարեն շարունակում էր մարդականց մեծ կուտակումներ ստեղծել իր նախընտրական հանդիպումներով եւ անում էր ամեն ինչ, որ չստեղծվի ու չտարածվի խուճապը, այսինքն՝ որ քաղաքացիները չունենան իրավիճակի վերաբերյալ համարժեք պատկերացում։
- Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի հաղթահարել քաղաքական նպատակահարմարությունը քաղաքացիների անվտանգությանը ստորադասելու ռազմավարությունը եւ Արցախում մարտի 31-ի ընտրություններն ու սպասվող երկրոդ փուլը նպաստելու են համաճարակի տարածմանն ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։
- Իրանի հետ սահմանը փակվեց բավականին ուշ՝ համաճարակային հաշվարկները զիջելով քաղաքական սին հաշվարկներին։ Դեպի Իտալիա լոուքոսթերների թռիչքները չարգելվեցին , քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից դրանք հռչակվել էին որպես Հայաստանի քաղաքացու կյանքում էական փոփոխության հիմնական ապացույց։ Իրավիճակը շարունակվեց այնքան ժամանակ, մինչեւ ավիափոխադրողներն իրենք փակեցին ուղեւորությունները։ Չինաստանի քաղաքացիների առանց վիզայի մուտքը Հայաստան հանվեց մեծ ուշացումով։ Այս 3 երկրներն էին համաճարակի տարածման հիմնական օջախները, եւ համաճարակի տարածումը սկսվեց հենց այս միջոցառումները ժամանակին չձեռնարկելու պատճառով։
- Մեծ ուշացումով հայտարարված արտակարգ դրությունը Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրականացնում է սպասելի անձեռնհասությամբ, պարետատունը, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչին արձագանքում է մեծ ուշացումով, չկան ֆունկցիաների հստակ բաժանումներ, չկա հայտարարված միջոցառումների համար ռեսուրսների մոբիլիզացիա, չկան առանձին բնակավայրերի պարետներ։
- Արտակարգ դրությունն օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանության ամրապնդման նպատակով։ Դրան են ծառայում մամուլի հանդեպ իրականացված սահմանափակումները, քաղաքացիների հեռախոսային խոսակցություններին եւ տեղորոշման վերաբերյալ ընդունված օրենքը։ Ճգնաժամի ժամանակ խիստ թանկարժեք ժամանակը, մարդկային, ֆինանսական, նյութական ռեսուրսները համաճարակի դեմ պայքարելուն ուղղելու փոխարեն ծախսվում են Նիկոլ Փաշինյանի ռեժիմի ամրապնդման համար։
- Համաճարակի տարածումը կանխարգելելու համար հայտարարված կարանտինը նշանակում է, որ շատ քաղաքացիներ այդ ընթացքում զրկվելու են աշխատելու հնարավորությունից, ինչը նրանց կենսաապահովման հարցը օրախնդիր է դարձնում։ Նիկոլ Փաշինյանի կառավարության արձագանքը ծայրահեղ ոչ ադեքվատ է, առաջարկվող սոցիալական միջոցառումները վերաբերում են հասրակության խիստ նեղ շերտի եւ լի են բյուրոկրատական արգելքներով, ինչը անարդյունավետ է դարձնում այդ միջոցառումները։
- Համաճարակին նախորդած շրջանում Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից հիվանդանոցներ փակելը, բժիշկներին աշխատանքից ազատելը, առողջապահության կառավարման ոլորտում ստեղծած քաոսը ծայրահեղ դժվարացնում է բժշկական օգնության տրամադրումը՝ չնայած բժիշկների հերոսական ջանքերին։
- Անցած 2 տարվա ընթացքում հասարակության մեջ տարածված պոպուլիզմը, Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների կողմից խոսքի արժեզրկումը հանգեցրել են նրան, որ հասարակության զգալի մասը այժմ էլ չի ընդունում ասված խոսքը։ Եթե Նիկոլ Փաշինյանը կամ նրա կառավարության անդամներն ամեն օր նոր ու հակասական գնահատական են տալիս իրավիճակին, ապա շարքային քաղաքացին ապակողմնորոշված է, եւ, բնականաբար, չի ենթարկվում արտակարգ դրության պայմաններին։
- Կորոնավիրուսի նման տարածմանը համարժեք իրական աշխատանքի փոխարեն, Նիկոլ Փաշինյանի արձագանքը կրկին մնում է նույնը՝ անհեթեթ ֆեյսբուքյան լայվերը, իսկ ռազմավարության փոխարեն՝ «դուխ» տալը։
Այս իրավիճակի, համաճարակի նման մասշտաբների, այսչափ վարակվածների ու մահերի մեղավորը մեկ մարդ է։ Եվ այդ մարդու անունն է Նիկոլ Փաշինյան։

ՖԲ Գրառում Աղասի Ենոքյան նոր կորոնավիրուս Նիկոլ Փաշինյան

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին