Ներքին հիվանդությունների և նեֆրոլոգիայի մասնագետ, բժիշկ Արզու Աքգյուլը Sözcü թերթին տված հարցազրույցի շրջանակներում պատմել է, որ ջուրը շատ կարևոր է կորոնավիրուսի դեմ պայքարում: Գրում է Gazeta.ru-ն։
Աքգյուլն ընդգծել է, որ ջուրը կարևոր տարր է ճիշտ և հավասարակշռված սննդի համար, որն օգնում է ամրապնդել իմունիտետը:
«Բավարար քանակով ջրի ամենօրյա օգտագործումը օգնում է հեռացնել տոքսիններն օրգանիզմից, չեզոքացնել բակտերիաները և վիրուսները», - ասել է բժիշկը:
Նա հավելել է նաև, որ բերանը աղաջրով կամ տաք ջրով ողողելը ևս օգտակար է կորոնավիրուսի դեմ պայքարում:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: