f

Անկախ

ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կոչ է արել չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին


Մայիլյանն իր դիրքորոշումը մեկնաբանել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման մտահոգիչ վիճակագրությամբ ու Արցախին սպառնացող վտանգով։

 Արցախի հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը արցախցիներին կոչ է արել ընտրությունների երկրորդ փուլին չմասնակցել։ Հայտարարությունը Մայիլյանը հրապարակել է Facebook-ի իր էջում` վստահեցնելով, որ դա հապճեպ քաղաքական որոշում չէ։

«Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները»,– գրել է Մայիլյանը։

Նա հիշեցրել է, որ դեռ մարտի 26-ին էր հանդես եկել կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունները հետաձգելու դիրքորոշմամբ, ապա նաև միացել էր ԱՀ նախագահի թեկնածուներից 4-ի տարածած հայտարարությանը։

«Ինչպես տեսնում եք՝ սա իմ կողմից հետևողական դիրքորոշում է։ Ու ոչ մի հիմք չեմ տեսնում այս դիրքորոշումը վերանայելու համար, առավել ևս, որ համավարակի տարածման հայաստանյան վիճակագրությունը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս»,– գրում է Մայիլյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում  նախագահի թեկնածուն հայտնել է, որ չի ուզում իր գրառումը հավելյալ մեկնաբանել և նշել է, որ թեկնածությունը հանել չի պատրաստվում, պարզապես կոչ է անում բոյկոտել ընտրությունների երկրորդ փուլը։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին Արցախում անցկացվեցին նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն ապրիլի 1-ին տեղեկացրեց, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել 50+1 տոկոսի շեմը։

Ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։

Մասիս Մայիլյան ՖԲ Գրառում Արցախի ընտրություններ

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին