f

Անկախ

Աշխարհը սթափվում է, իսկ Հայաստա՞նը


Մեր կինեմատոգրաֆի անցյալ նվաճումների կերտողներից մեկը՝ ականավոր օպերատոր Լևոն Աթոյանցը, տարիներ առաջ հարցազրույցներից մեկում ասել էր. «Աշխարհը փոքրացել է, երկիր մոլորակն այսօր դարձել է մեկ ընդհանուր կոմունալ բնակարան»: Այս միտքը գամվել է հիշողությանս մեջ, որովհետև այդ հարցազրույցը մտել էր «Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուի մեջ, որի կազմման աշխատանքներին ինքս էլ մասնակցում էի: Մինչև գիրքը տպարան հանձնելը, հասկանալի է, մի տասն անգամ կարդացել եմ ամբողջ տեքստը հնարավոր վրիպումներից խուսափելու համար ու ամեն անգամ այդ տողին հանդիպելիս գլուխս հիացմունքով օրորում էի՝ էս ի՜նչ դիպուկ է ասված:  

Իմիջիայլոց մի առիթով էլ, երբ պիտի գնայի նրա մոտ՝ որոշ տեղեկություններ ճշտելու, տան տեղը բացատրեց ու ասաց. «Կարող եք դուռը չթակել, իմ դուռը ցերեկները չի փակվում»: Իրոք, բաց էր: Նույն փիլիսոփայությունն էր հավանաբար: Այս կորոնավիրուսի դեմ պայքարի դաժան ժամանակներում նրա խոսքն անընդհատ ականջիս մեջ է, քանի որ արդեն պատկերավոր արտահայտություն չէ, այլ փաստացի, չափազանց շոշափելի ու անողոք իրականություն:

Ուզես-չուզես միստիկային ես տրվում, մտածում ես՝ գուցե այս փորձությունը պատահականությո՞ւն չէր և եկավ մարդկությանը հասկացնելու, որ բոլորս, ախր, մի մեծ տան մեջ ենք ապրում, ինչո՞ւ են կռվում միմյանց դեմ, ի՞նչ են խլում իրարից, ինչո՞ւ են այսքան բացասական լիցքեր կուտակում, երբ բոլորս միասին պիտի մտածենք ընդհանուր տունը պահպանելու մասին:

Եվ մարդկությունը սթափվել է կարծես, որովհետև հայտնի ճշմարտություն է, երբ թշնամին սպառնում է բոլորին, բոլորը՝ հակառակորդ թե բարեկամ, միավորվում են:  

Բոլոր երկրներն իրենց հակասությունները մի կողմ են դրել, ամեն ինչ երկրորդական, երրորդական, տասներորդական է դարձել: Դեռ երեկ Միացյալ Նահանգները օրումեջ պատժամիջոցներ էր սահմանում Ռուսաստանի դեմ, հիմա Թրամփը զանգահարում է Պուտինին, թե բա ի՞նչ անենք: Նույնն անում էր Եվրամիությունը և հիմա գրակաբաց թույլ է տալիս, որ «ագրեսոր» Ռուսաստանը զորքեր իջեցնի Իտալիա և օգնություն ցույց կարոտյալներին: Ղրիմի մասին առժամանակ մոռացել են, ի՞նչ տարբերություն, մարդիկ կորոնավիրուսից կկոտորվեն Ռուսաստանի՞, թե՞ Ուկրաինայի կազմում:  Աշխարհի հզոր պետությունները, մի կողմից, երեխայի պես իրար ձեռքից Չինաստանից ուղարկված դիմակների ու բժշկական սարքերի բեռներն են փախցնում, մյուս կողմից՝ միմյանցից օգնություն են խնդրում: Ո՞ւր մնաց  ԱՄՆ-Չինաստան դարակազմիկ տնտեսական հակամարտությունը: Իսկ այն պետությունները, որոնք չեն հասկանում սա և շարունակում են այս խառնակ ժամանակներում «պղտոր ջրում ձուկ որսալու» քաղաքականությունը, համընդհանուր խորշանք ենք հարուցում: Բոլորն են գիտակցում, որ այս պատուհասը բարով հաղթահարելուց հետո այլևս ուրիշ աշխարհում ենք ապրելու:

Մարտի 23-ին  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը, ի պատիվ իրեն ու իր կազմակերպության, աշխարհի բոլոր երկրներին զինված հակամարտությունների «կարանտին» հայտարարելու և հրանոթները լռեցնելու ողջամիտ կոչ արեց՝ պարզ բացատրելով, որ այժմ, ավելի քան երբևէ, ցայտուն է դարձել պատերազմների անհեթեթությունը: Մինչ այդ էլ գլխավոր քարտուղարը կոչ էր արել հանուն համավարակի դեմ պայքարի լռեցնել «տնտեսական հրանոթները»՝ հորդորելով «Մեծ քսանյակի» (G 20) երկրներին  չեղարկել ուրիշ երկրների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Բայց մի՞թե միջազգային կազմակերպությունները պետք է հասկացնեն աշխարհի ժողովուրդներին, որ այս իրավիճակում հարկ է մի կողմ դնել նաև ներքին քաղաքական հակասությունները: Այլ խոսքով, միջազգային հանրությունն առնվազն կարող է հոգալ, որ սառեցվեն, Աթոյանցի ասած,  «ընդհանուր կոմունալ բնակարանի» սենյակների միջև կռիվները: Բայց յուրաքանչյուր սենյակի բնակիչ արդեն ինքը պետք է հոգա, որ իր սենյակում էլ կռիվները դադարեն, եթե մինչ այդ եղել են:

Այսու, երբ օրվա լրատվությունից տեղեկանում ես, որ հակառակորդի գնդակից էլի զինծառայող կամ խաղաղ բնակիչ է վիրավորվել և շարունակվում են ոչ միայն անհետաձգելի, այլև քաղաքական նկատառումներով սարքված կեղծ, անօգուտ ու անհեռանկար դատավարությունները, միևնույն, զուտ նույն զգացումն ես ունենում, որը բնորոշելու համար բառարաններում, բացի նողկանքից, ուրիշ մեղմ բառ չես գտնում:

Այս երկու օրը շատ է խոսվում երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից դարձյալ մեկուսարան տեղափոխելու փաստը:  

Եվ սա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում ազատազրկման վայրերում կորոնավիրուսի հնարավոր բռնկումներից խուսափելու համար քննարկվում է բանտերը բեռնաթափելու, հասարակության համար ոչ վտանգավոր բանտարկյալներին ներում շնորհելու հարցը: Առանց այդ էլ պետությունների մեծ մասը, նույնիսկ՝ զարգացած, ազատ քաղաքացիներին ժամանակին ու պատշաճ բժշկական օգնություն ցույց տալու բեռին չեն դիմանում:  

Այն դեպքում, երբ հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում արդեն պահպանության բաժնի աշխատակիցների մոտ կորոնավիրուսի վարակ է ախտորոշվել: Այն դեպքում, երբ խոսքը ոչ թե դատապարտված, մեղքը ապացուցված մարդու ազատազրկման մասին է, այլ խափանման միջոցի՝ կալանքի, որ մինչև հիմա էլ կարող էր չկիրառվել: Այն դեպքում, երբ կալանավորման բոլոր ծիծաղելի հիմնավորումները (երկրից փախչելու, քրեական գործընթացին միջամտելու) այսօր ընդհանրապես չեն կարող բերել, քանի որ ոչ միայն մեղադրյալները, այլև բոլոր սովորական քաղաքացիները փաստացի «տնային կալանքի» տակ են, բոլորին տանը մնալու հրահանգ է տրված, մարդկանց տուգանում են տնից դուրս գալու համար: Հետևաբար աներևակայելի է՝ ի՛նչ ֆիզիկական ու հոգեկան բավականություն կարող է պարգևել  խոցելի խմբի (60-ն անց տարիքի և տևական կալանքի տակ գտնվելու հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած) մարդուն այդպես էլ չապացուցված  մեղադրանքով բանտախցում պահելը:  

Արարքներ  կան, որոնք գուցե սովորական, խաղաղ ժամանակներում ինչ-որ կերպ բացատրվում կամ ներվում են (անհաղթահարելի քինախնդրություն և այլն),  գուցե «Հայաստանն իմ օջախը, ժողովուրդն իմ ընտանիքը» կարգի արխաիկ պոպուլիստական  հնարքներով առժամանակ կարողանում են հանրության մի մասին մոլորության մեջ պահել, բայց ոչ լարված, ճգնաժամային պայմաններում, երբ վտանգն արդեն դռան ետևում է և մարդիկ պայքարում են իրենց կյանքի համար: Առավել ևս չեն ներվում երկրների առաջնորդների դեպքում, որոնց որոշումներից է կախված իրենց երկրների քաղաքացիների  ճակատագիրը, բոլորի, անկախ նրանց ծագումից, կարգավիճակից, քաղաքական համոզմունքներից կամ այլ հանգամանքներից: Առավել ևս մեր դեպքում, երբ դատական իշխանությունն արդեն խաղից դուրս է և վճիռներ է կայացնում ոչ թե օրենքի, այլ գործադիր իշխանության թելադրանքով:  

Չի ներվելու: Հետևաբար դժվար է ասել, թե ում պետք է կարեկցել, նրան, որի կյանքը վտանգվում է այսօր մեկուսարանում, իր ընտանիքից հեռու, թե՞ մյուսին, որի քմահաճույքով է կատարվում այս վայրենությունը:

Աշխարհը մի մեծ կոմունալ բնակարա՞ն, կորոնավիրուսից հետո ուրիշ աշխա՞րհ: Գուցե: Բայց ո՞վ գիտի՝ Հայաստանն ի՛նչ տեղ է ունենալու այդ նոր աշխարհի մեծ կոմունալ բնակարանում, եթե նրա փաստացի առաջնորդն այս իրավիճակում էլ չի գիտակցում իր պատասխանատվությունն ու չի սթափվում:

Անահիտ Հարությունյան

 

Կարծիք Լևոն Աթոյանց Ռոբերտ Քոչարյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին