ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այն, որ «Քաղաքացիական ավիացիային զրկել են լիցենզիայից» վերնագրով լուրը իշխանությունը գիշեր-ցերեկ հերքում է «Քաղաքացիական ավիացիային չեն զրկել լիցենզիայից» վերնագրով, չի նշանակում, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի հետ ամեն ինչ նորմալ է և մենք պետք է դրան հավատանք։ Ակնհայտ է, որ ոչ մի բանն էլ նորմալ չի ու դա պիտի ունենա պատասխանատուներ։
Այնպես որ, լավ կլինի ՀՀ Կառավարությունը արագ հրապարակի թարգմանված զեկույցը և ներկայացնի վիճակը այնպես, ինչպես կա։