f

Անկախ

Հանրապետության տարբեր քաղաքներից ու գյուղերից դիմել են Գյումրի, որ օգնություն ստանան


Արտակարգ դրության պայմաններում բազմաթիվ ընտանիքներ հայտնվել են ծանր կացության մեջ: Օրվա հացի հայթայթումը հազարավոր ընտանիքների համար խնդիր է: Գյումրիում ՛՛Պարենային շտապ օգնություն՛՛ ծրագիրն են նախաձեռնել՝ հավաքագրվում են կենսական անհրաժեշտություն համարվող պարեն և տրամադրվում Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին:
Նախաձեռնությունը շուրջ 2000 հայտ է ստացել, արդեն իսկ 100 ընտանիք ստացել է պարենային ծանրոց:
Նախաձեռնության սկզբունքն է՝ աշխատանք կորցրած ոչ մի ընտանիք սոված չի մնալու: Նախաձեռնության աջակիցները ինչպես հայաստանաբնակներ են, այնպես էլ ՌԴ-ից ու Շվեդիայից: Շուրջ 2 մլն դրամի ֆինանսական աջակցություն է եղել, 2 մլն դրամից ավելի էլ պարենի աջակցություն: Նաև նպատակային՝ 300 հազար դրամ է փոխանցվել, որպեսզի Գյումրու Թռչունյան տան նախկին սաների 25 ընտանիքի ևս աջակցություն տրամադրվի:
Նախաձեռնությունը ստացած հայտերից 467-ը մերժել է՝ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով. աջակցությունը տրամադրվում է միայն այն ընտանիքներին, որոնք արտակարգ դրությամբ պայմանավորված կորցրել են իրենց աշխատանքը կամ գտնվում են հարկադիր պարապուրդում և չեն վճարվում:
Այս նպատակի համար Գյումրու խոշոր խանութներում հատուկ արկղեր են տեղադրված, որտեղ գնումներ կատարողները իրենց ցանկությամբ մթերք են թողնում նաև շահառու ընտանիքների համար: Հավաքագրված պարենը վարակազերծվում և բաժանվում է ընտանքիներին, նաև տեղում նորից կատարվում է ընտանիքի կարիքի գնահատում, որպեսզի հստակեցվի՝ տվյալ ընտանիքը որքան ժամանակ հետո կարիք կունենա նոր ծանրոցի:
՛՛Պարենային շտապ օգնություն՛՛ ծրագրի մամուլի պատասխանատու Լենա Հովհաննիսյանը ՛՛Անկախ՛՛-ի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնությանը դիմել են բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանի տարբեր բնակավայրերից և խնդրել իրենց ևս աջակցություն ցուցաբերել.
-Մեզ դիմել են Հայաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից՝ Երևան, Պռոշյան, Սիսիան, Աբովյան, Ստեփանավան։ Համոզված ենք, խնդիրը առկա է նաև այլ բնակավայրերում, - ասում է Լենա Հովհաննիսյանն ու հավելում, որ իրենք պատրաստ են այլ բնակավայրերում նման նախաձեռնություն իրականացնողների հետ  կիսվել ունեցած փորձով, ներդրած մեխանիզմներով և մեթոդաբանությամբ, ինչպես նաև նախաձեռնությունը կոչ է անում տվյալ քաղաքներում բնակվող երիտասարդներին և երիտասարդական խմբերին, կազմակերպություններին, անհատներին խնդիրը պահել ուշադրության կենտրոնում։
 

՛՛Պարենային շտապ օգնություն՛՛ ծրագիր Գյումրի

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին