ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում հայտարարեց, որ աշնանը Հայաստանը պատրաստ է ընդունել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
«Հայաստանը պատրաստ է այս աշնանն ընդունել միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Հույս ունենք որ մինչ այդ համավարակն արդեն հաղթահարված կլինի»,-ասաց Փաշինյանը։
Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որը պետք է հյուրընկալեր Մինսկը, անցկացվում է տեսակոնֆերանսի միջոցով` աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով։