Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կհեռանա ակումբից:
Goal-ի հաղորդմամբ «Չելսին» կվաճառի Կանտեին, եթե որևէ ակումբից նրա տրանսֆերի համար լավ առաջարկ ստանա: Լոնդոնյան ակումբում կարծում են, որ Կանտեն նույն մակարդակի ֆուտբոլ չի ցուցադրում, ինչ առաջ էր: Կանտեի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և ֆրանսիական ՊՍԺ-ն:
Աշխարհի չեմպիոն Նգոլո Կանտեի պայմանագիրը «Չելսիի»ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: