f

Անկախ

Պե՞տք են ուսանողներին «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները, թե՞ ոչ


ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը ‹‹Բարձրագույն կրթության և գիտության մասին›› նոր օրինագիծ է մշակել:

Եթե 15 տարի առաջ ընդունված օրենքը, որը մինչ այսօր գործում է, նախատեսում է, որ բուհերում, անկախ մասնագիտությունից, ուսանողները պետք է հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները առնվազն երկու կիսամյակի ընթացքում սովորեն, ապա, ըստ նոր օրենքի, որը դեռ մշակման փուլում է գտնվում, նախատեսվում է, որ բուհերում այս երեք առարկաները դառնալու են ոչ պարտադիր և դրանց դասավանդման հարցը թողնվելու է բուհերի ընտրությանը:

««Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» դասընթացների այն բովանդակությունը, որը ներկայումս ներառված է բակալավրիատում դասավանդվող առարկայական ծրագրերում, հանրակրթական ծրագրերի առարկա է։ Հանրակրթության չափորոշիչների ընթացող արդիականացման համատեքստում այս կարևորագույն առարկաների դասավանդման մակարդակը շեշտակիորեն բարձրանում է»,-ասում է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը՝ շեշտելով, որ անտեղի են առարկաների կրկնությունները դպրոցներում ու բուհերում։

Օրինագիծը այժմ մշակվում է և շուտով կներկայացվի հանրային քննարկման: Սակայն արդեն մի քանի օր է հասարակությունը բաժանվել է 2 ճակատի. մի մասը պնդում է, որ այն ամենն ինչ սովորում են դպրոցում չպետք է ևս մեկ անգամ կրկնել բուհերում, մյուս մասն էլ հակառակ տեսակետն է առաջ տանում:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը կարծում է, որ ոչ ոք իրավունք չունի պարտադիր ուսուցանվող առարկաների շարքից հանել հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները:

‹‹Կարծում եմ եթե նախագիծը ընդունվի, ապա մենք հետընթաց կապրենք: Ըստ իս՝ դա կնպաստի ազգային արմատներից հեռանալուն և ի վերջո ինչպես կարող է Տիգրան Մեծի ժողովուրդը հանկարծ 21-րդ դարում մոռանալ, թե ինքն ով է, ինչպես կարող է չիմանալ իր լեզուն, գրականությունը և ի վերջո պատմությունը››,- ասաց Աելիտա Դոլուխանյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ կոչ է արել չմտնել հայոց լեզվի տաճար ու չշփոթել այն ախոռի հետ:

«Ինձ այլևս շատ դժվար է որևէ անհեթեթությամբ զարմացնելը, հատկապես մեր օրերում, երբ գերհզոր արագությամբ ավելանում է անհայրենիք մանկուրտների, դավաճան լակոտների և պետականության վրա թքած ունեցող լածիրակների գլխաքանակը: Ինձ վաղուց դադարեցրել է զարմացնել տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց ինտելեկի և IQ-ի տոտալ բացակայությունը և մեկ պարզ համադասական նախադասություն արտաբերելու մտավոր անկարողությունը: 
Ու հիմա կրթության, գիտության, սպորտի, մշակույթի շատ երկար անունով նախարարությունը փոփոխություն է նախատեսում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում և որոշել է, որ այլևս բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ:

Նախարարի խորհրդականը հաստատել է այս տեղեկությունը, նշելով, որ բուհ-ը ինքը կորոշի` ներառել հայոց լեզու և հայ պատմություն առարկաները թե՝ ոչ: Որովհետև, ինչպես ասել է խորհրդականը` այդ առարկաների պարտադիր ներառումը հակասում է կրթական ծրագրերի կառուցման ժամանանակից սկզբունքին: Կարճ ասած` նորաձև չի: Ավելի կարճ ասած` սեքընդ հենդ է:

Ու պատկերացնում ե՞ք ինչ կլինի այն դեպքում, երբ բուհ-ի ռեկտորը լինի մի մանկուրտ, ինչը միանգամայն հնարավոր է և որոշի՝ ի՞նչ հայոց լեզու, ի՞նչ հայոց պատմություն, ո՞վ են դրանք ընդհանրապես։ Սա այլևս ծիծաղելի չի և այս մոտեցման հետևանքները արդեն իսկ հասկանալի և կանխատեսելի են:

Տեղյակ եմ, որ մտավորականների և գիտնակնաների այն հատվածը, ովքեր իրենց արժանապատվությունը չեն ծալել ու դրել դարակում,արդեն իսկ դիմել եմ շատ երկար անուն ունեցող նախարությանը` վերանայելու այս «նորաձև» մոտեցումը: Ուզում եմ հավատալ, որ երբ կառավարությունում զեկուցվի այս «նյու հաուն» հայոց լեզվի և պատմության հանդեպ իմ համոզմամբ ակնածանք ունեցող Նիկոլ Փաշինյանը կկասեցնի այս շատ վտանգավոր տեղ տանող «նորաձևությունը»»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Զոհրաբյանը:

Նախարարությունից էլ կոչ են անում ժամանակից շուտ չբորբոքվել ու սադրանքների տեղիք չտալ, քանի որ նախագիծը դեռ փոփոխությունների փուլում է:

«Քանի որ որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացնում «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթների վերաբերյալ, որն այս օրերին շարունակվում է փոփոխվել, կոչ կանեմ լրատվամիջոցներին և հասարակությանը չտրվել էժանագին սադրանքների և սպասել նախագծի հրապարակմանը, որից հետո կլինեն պարզաբանումներ»,-հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Թե ի՞նչ փոփոխություններ են կատարվում օրենքի նախագծում, դեռ պարզ չէ, բայց մի բան ակնհայտ է, որ նախարարությունից չեն հերքում, որ վերը նշված երեք առարկանները հանվելու են պարտադիր դասավանդվողների շարքից:

ՀՀ ԿԳՄՍ բուհեր Նաիրա Զոհրաբյան Արայիկ Հարությունյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին