f

Անկախ

Հայաստանում կորոնավիրուսից 12 մահվան դեպք է գրանցվել, այլ ոչ 200՝ վերջին երկու ամիսներին անցկացվող միջոցառումների շնորհիվ. Թորոսյան


Այսօր՝ ԱԺ-ում Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ Շվեդիան Եվրամիության միակ երկիրն է, որը հրաժարվել է կորոնավիրւսի պատճառով կարանտինից եւ կանխարգելիչ ոչ մի միջոցառում չի իրականացրել։ Մոտ 10 մլն բնակչությամբ այս երկրում կորոնավիրուսային վարակից արդեն գրեթե 800 մահ է գրանցվել։ Հայաստանում, եթե բնակչությունը նույնիսկ 2․5 մլն հաշվենք, կստացվի, որ արդեն մոտ 200 մահվան դեպք կլիներ, եթե կանխարգելիչ միջոցառումներ չիրականացվեին։

Նախարարի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսից 12 մահվան դեպք է գրանցվել, այլ ոչ 200, վերջին երկու ամիսներին անցկացվող միջոցառումների շնորհիվ։ Եւ չնայած այդ միջոցառումները «դաժան են թե տնտեսության, թե մարդկանց հոգեբանության, թե բուժանձնակազմի ծանրաբեռնվածության տեսանկյունից», դրանց արդյունքում մահացության ցուցանիշը երկրում բավական ցածր է։

«Մեր խնդիրն է մահերի թիվը ցածր պահելով գնալ առաջ», - ասաց նախարարը։

Հիվանդանոցների ծանրաբեռնվածության մասին խոսելով, նախարարը նշեց, որ այսօր առողջապահական համակարգն ավելի «վստահ է զգում մահճակալային ֆոնդի ու արհեստական շնչառության սարքերի առումով», չնայած, նույնիսկ մինչեւ Չինաստանից արհեստական շնչառության նոր սարքեր գնելն էլ մոտ 80 սարք ամսնագետների տրամադրության տակ էր։

«Պետք է պատրաստ լինենք վատագույնին՝ թե մահճակալային ֆոնդով, թե դեղամիջոցներով ապահովվածությամբ, թե արհեստական շնչառության սարքերով, թե հարկ եղած դեպքում այլ վայրերում, ոչ բուժհաստատություններում, բուժօգնություն մատուցելու պատրաստ լինելու առումով։ Բայց ամեն ինչ անենք, որ դրան չհասնենք», - ասաց նախարարը, հավելելով, որ արհեստական շնչառության նոր գնված սարքերը ամեն դեպքում կիրառություն կգտնեն,  քանի որ ժամանակի ընթացքում հները շարքից դուրս են գալիս եւ պետք է փոխարինվեն նորերով։

Նախարարը նաև նշեց, որ Հայաստան ժամանող մարդկանց սահմանում չեն թեստավորում ոչ թե որովհետեւ թեստեր չկան, այլ որովհետեւ դա անիմաստ է։ 

Նրա խոսքով՝ սահմանին մարդկանց թեստավորելը բոլորովին անիմաստ է բժշկագիտական տեսանկյունից։ Խնդիրն այն է, որ նույնիսկ եթե սահմանին անցկացվի թեստ եւ դրա արդյունքները բացասական լինեն, դա երաշխիք չի լինի, որ նույն մարդու մոտ, օրինակ, 3 օրից չի լինի «հիվանդության դեբյուտ»։

Այդ իսկ պատճառով Հայաստան ժամանողները մեկուսացվում են կամ գնում են ինքնամեկուսացման 14 օրով, կամ, բեռնատարների վարորդների դեպքում՝ մինչեւ բեռի դուրս տանելը։

Նախարարի խոսքով, կա գաղափար սահմանը հատող մարդկանց արագ թեստերով հետազոտել։ Եթե արագ տեստը հաստատի կորոնավիրուսի առկայությունը, բեռնատարի վարորդը չի մտնի Հայաստան, եթե արտերկրի քաղաքացի է, կամ, եթե ՀՀ քաղաքացի է, միանգամից կմեկուսացվի եւ կրկին կթեստավորվի՝ արդեն ՊՇՌ մեթոդով, որի արդյունքնորը ավելի հուսալի են, քան արագ թեստերի արդյունքները։ Սակայն նույնիսկ եթե արագ թեստերի արդյուքները բացասական լինեն, քաղաքացիները ամեն դեպքում պետք է գնան ինքնամեկուսացման։

Նախարարը նշեց, որ վերջերս կորոնավիրուսի ախտորոշման 60 000 թեստ է գնվել՝ ՀՀ բյուջետային գումարներով, այսինքն այդ թեստերը երկրին նվեր չէին։

Արսեն Թորոսյանը նշեց նաեւ, որ ՊՇՌ մեթոդով արվող յուրաքանչյուր թեստ մոտ 5 ժամ է տեւում, եւ դրա վրա մոտ 5-6 հոգի է աշխատում։ Այս հետազոտությունները հնարավոր է իրականացնել միայն բարձր պատրաստվածության լաբորատորիաներում, որոնք Հայաստանում քիչ են՝ նախարարության ենթակայության տակ տնվող 6-ը եւ եւս 2 մասնավոր։ Բոլոր այլ լաբորատորիաները, նախարարի խոսքով, այս թեստի անցկացման համար անհրաժեշտ պահանջներին չեն համապատասխանում։

Նախարարի խոսքով՝ աշխարհում միջինում 48 ժամ է տեւում կորոնավիրուսի թեստ անցկացնելը՝ նմուշը վերցնելուց մինչեւ պատասխան ստանալը: Հայաստանում աշխատում են 24 ժամը չանցնել:

«Պետք է ասել, որ դա շատ բարդ է ու ճշգրիտ պրոցես պետք է լինի, որ հանկարծ սխալ պատասխան չտանք մարդուն՝ ոչ դրականին բացասական տանք, որ հետո տարածի վարակը, ոչ էլ բացասականին դրական, որովհետև վաղը նրան տանելու ենք հիվանդանոց իսկականից վարակենք, եթե բացասական լինի: Լուրջ եմ ասում, կատակ չեմ անում, այդպես շատ է լինում», - ասաց նախարարը:

ՀՀ Առողջապահության նախարարություն Արսեն Թորոսյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին