Երբ նույն մարդն առավոտյան հայերեն տառերով գրում է,
–որ ամեն ինչ «օկ» է,
–որ հակաճգնաժամային փաթեթները տվել են իրենց դրական արդյունքները,
–որ քաղաքացիները լցվել են բանկերը և ավանդներ դնելու հերթեր են գոյացել,
–որ մարդկանց ուշքը գնում է վարկ վերցնելու համար,
–որ դրամը դուխով կայունանում է,
իսկ կեսօրին ռուսերեն բառերով և անկումային ձայնով հայտարարում տնտեսական ռեցեսիայի անխուսափելիության մասին, ապա հասկանում ես, որ անկումը սկսվել է։ Ընդ որում՝ շատ վաղուց։ Ընդ որում՝ ոչ այնքան տնտեսության, որքան այլ բանի մեջ։