f

Անկախ

Մենք արել ենք ուղիղ այնքան թեստ, որքան եղել է ցուցում. Թորոսյան


Այսօր՝ ապրիլի 10-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ մինչ օրս արվել է մոտ 5600 թեստ: 

Հարցին, թե ինչու է թեստավորման թիվն այդքան փոքր, նախարարն ասաց, որ փոքր կամ մեծ բնորոշումը տալու համար պետք է նախ որոշել, թե ինչի համեմատ. «Մենք արել ենք ուղիղ այնքան թեստ, որքան եղել է ցուցում՝ մեր կողմից մշակված եւ միջազգային կազմակերպությունների կողմից խորհուրդ տրվող չափանիշներով: Այդ չափանիշներն այսօրվանից ընդլայնվել են եւ ավելի շատ թեստեր կիրականացնենք: Դա պայմանավորված է հիվանդացության մակարդակով»,-ասաց նախարարը:

Նախարարն ասաց, որ վիրուսի շրջանառությունը Հայաստանում տարածված է. եթե խոսքը պացիենտներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու մասին է, ապա իրավիճակը հսկողության տակ է:

«Մենք կարողանում ենք բոլորին պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, ավելին, դեռ ունենք ռեզերվներ, որ ավելի մեծ թվով պացիենտների օգնություն ցույց տալ: Դա չի նշանակում, որ կարող ենք թուլանալ եւ վերադառնալ նախկին կյանքին: Ուզում եմ շեշտել, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի: Նույնիսկ եթե արտակարգ ռեժիմը հանվի, չպետք է վերադառնանք նախկին կյանքի ռիթմին՝ սպսած սոցիալական տարածություն պահպանելուն, վերջացրած ձեռքերը լվանալով»,-ասաց նա:

«Մենք չպետք է թույլ տանք, որ մեր առանձնացրած հիվանդանոցները տեղ չունենան ծանր պացիենտներներին ընդունելու եւ ստիպված այլ հիվանդանոցային պայմաններում սկսենք իրենց բուժել, ինչը հղի է անցանկալի հետեւանքներով»,-հավելեց նախարարը:

 

ՀՀ Առողջապահության նախարարություն

Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար. գործազուրկ դարձած մանկավարժ
Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ)
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Ավելին
Ավելին