f

Անկախ

Արտյոմ Խուգոյան. «Ունեի մեկ նպատակ` հաղթել»


Լեհաստանի Պաբյանիցե քաղաքում կայացած ուժային եռամարտի WPA Եվրոպայի առաջնությունում մարզիկներն իրենց լավագույն կողմերով դրսևորեցին` մեդալաբեր ելույթներ ունենալով: 110 կգ քաշային կարգում Արտյոմ Խուգոյանը, անձնական ռեկորդներ սահմանելով հավասարը չունեցավ աշխարհամասում և 2 ոսկե մեդալ նվաճեց: 

Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կարևորում է այս հաղթանակը, կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին: 

-Շնորհավորում ենք. սեղմում պառկած դիրքից (202,5 կգ) և պոկում (310 կգ) վարժություններում, անձնական ռեկորդներ սահմանելով, 2 ոսկե մեդալի արժանացաք: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել: 

-Շնորհակալ եմ: Շուրջ 8 ամիս մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան եմ անցել մարզիչներիս գլխավորությամբ: Անչափ կարևոր ստուգատես էր: Տրամադրվածությունն այնպիսին էր, որ պետք է անպայման հաղթեմ: Քրտանջան աշխատանքները` մարզումները, սննդակարգի, հանգիստի, ռեժիմի պահպանումը, արդյունքը տվեցին: 110 կգ քաշային կարգում էի մասնակցում, սակայն անձնական քաշս 105,8 կգ է: Նշեմ, որ մրցաշարի կազմակերպիչը Հովհաննեսն Յազիչյանն էր, որը Լեհաստանում մեծ մարզական գործունեություն է ծավալում: Ստուգատեսին մասնակցում էին 16 երկիր 500 մարզիկներ: Պայքարը շատ թեժ էր, բոլորն էլ շատ ուժեղ էին, բայց ես ունեի մեկ նպատակ` հաղթել: 

Ստուգատեսն ինձ համար անչափ կարևոր էր: Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք հավատացին, վստահեցին և աջակցեցին ինձ: 

-Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված 6 մարզիկներին էլ հաջողվեց մեդալներ նվաճել: -Ուրախալի է, որ մեր հավաքականը իր ուժն ու կարողությունը ցույց տվեց արտերկրում: Մեր պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա էր, կասկած չունեինք, որ լավագույն կողմերով ենք մեզ դրսևորելու և մեդալներ ենք նվաճելու: Հայ մարզիկները ֆիզիկապես շատ ուժեղ են: Մասնակցում էինք 6 մարզիկով` 4 տղա և 2 աղջիկ: Տարբեր տարիքային խմբերում ոսկե մեդալներ նվաճեցին և ռեկորդներ սահմանեցին փորձառու մարզիկներ Էդուարդ Դավթյանը, Գագիկ Տոնոյանը, Բյուզանդ Բաղդասարյանը: Աղջիկներն էլ արժանացան ոսկե և արծաթե պարգևների:

-Ի՞նչ եք զգում, երբ հաղթանակից հետո վեր է խոյանում հայոց եռագույնը: Լեհաստանի հայ համայնքը ակտիվորեն երկրպագում էր Հայաստանի հավաքականին: 

-Յուրաքանչյուր հայ, որ բնագավառում էլ գործի, պետք է ոչ միայն ցանկություն ունենա, այլև պարտավորված լինի հայրենիքի պատիվը բարձր պահելու: Մարզիկի համար միշտ ցանկալի է կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին, այդ զգացողությունն աննկարագրելի է, ոչնչի հետ չեմ փոխի: Բոլոր մարզիկներն էլ գալիս են երկրի պատիվը բարձր պահելու: Մրցաշարի ժամանակ հայ համայնքը մեր կողքին էր: Ծանոթ-անծանոթ ամեն կերպ աջակցում էին, եկել էին դիտելու, երկրպագելու, ինչը մեզ շատ էր ոգևորում: Բոլորին մեծապես շնորհակալ ենք: Ուրախալի է միշտ տեսնել, որ մեր հայրենակիցները դրսում շատ համախմբված են:

-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը: 

-Եթե չունես պարտություն, չես ունենա նաև հաղթանակ: Ես շատ պարտություններ եմ կրել, բայց շարունակել եմ հավատալ հաղթանակին: Հաղթանակն էլ ստիպում է չնահանջել, միշտ առաջ գնալ նորանոր հաջողություններ գրանցել և պարտավորեցնում է, որ մյուս անգամ կրկնեմ այս հաջողությունը, աշխարհի առաջնությունում դառնամ չեմպիոն, ինչն այժմ իմ կարևոր ու գլխավոր նպատակն է. փորձելու եմ արժանանալ մարզաձևի բոլոր տիտղոսներին: 

-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ուժային եռամարտով. մարզաձևն այսօր մասսայականություն վայելու՞մ է Հայաստանում: 

-Տարբեր մարզաձևերով եմ զբաղվել. 10 տարեկանում ընտրեցի բռնցքամարտը: Հանգամանքներից ելնելով` չհաջողվեց շարունակել, և որոշ ժամանակ անց սկսեցի մարզասրահում մարզվել: Ծառայության ընթացքում ինտենսիվ շարունակում էի մարզվել և արժանացա լավագույն մարզիկ շքանշանին: Զորացրվելուց հետո սկսեցի զբաղվել բազկամարտով: Ժամանակի ընթացքում, հետևելով փորձառու մարզիկներին, տեսնելով իմ մեջ ուժ և պոտենցիալ, սկսեցի զբաղվել եռամարտով: Ֆիզիկական մեծ ներուժ է պետք ունենալ այս մարզաձևի համար: Սկսեցի նվազագույն կիլոգրամներից`ընթացքում ավելացնելով: Հասել եմ մինչև 200 և բարձր, 300 և բարձր կիլոգրամներ: 

Հայաստանում տարբեր տարիքային խմբերում ու քաշային կարգերում հանդես եկող մի շարք պրոֆեսիոնալ ու միջազգային հարթակներում հաղթանակներ գրանցած մարզիկներ ունենք` Գագիկ Տոնոյանը, ով իմ անձնական մարզիչն է, Հայկ Բարսամյանը, Էդուարդ, Դավթյանը,Նշան Մալխասյանը, Սերգեյ Ալվանյանը: Հայոց եռագույնը բազմիցս ենք բարձրացրել միջազգային ասպարեզում, սակայն որևէ ֆինանսական աջակցություն չենք ստացել և չենք ստանում: Մեր միջոցներով ենք մասնակցում առաջնություններին, անհատ ձեռներեցներ են ցանկության դեպքում մեզ աջակցում և LEV 1 գրուպը, որոնց շնորհակալ ենք շատ: Նշեմ, որ բազմաթիվ ցանկացողներ կան, որոնք հետաքրքրվում են, գալիս են զբաղվելու մարզաձևով: Շուտով բացվելու է «Թութունջյան» ֆիթնես կենտրոնը, որտեղ որպես մարզիչ եմ հանդես գալու: Այժմ մարզում եմ Գեղամ Հակոբյանին, որը գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը կլինի միջազգային մրցաշարերում: 

-Այս ասպարեզում լուրջ հաջողություններ ունեք գրանցած. ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար: 

-Պրոֆեսիոնալ մարզիկը, եթե մտածում է հաջողության հասնելու մասին, պետք է անդադար, քրտնաջան մարզվի: Ես անգամ հանգստի ժամանակ եմ մարզվում, ձգտում եմ միշտ ավելին անել` ինքս ինձ անընդհատ գերազանցելով: Եթե ցանկանում ես արդյունքի հասնել, հարկավոր է երկար ու դժվար ճանապարհ անցնել: Մարզիկը պետք է միշտ մտածի հաղթելու և ոչ թե պարտվելու մասին և դուրս գա մրցահարթակ ուժերը առավելագույնս ի ցույց դնելու տրամադրվածությամբ`«ոչ մի քայլ հետ, միայն առաջ» նշանաբանով:

Արտյոմ Խուգոյան միջազգային մրցաշար Եվրոպայի առաջնություն չեմպիոն ուժային եռամարտ Սպորտ

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին