Հայերեն   English   Русский  
ankakh
Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 1 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետի որոշմամբ Սուրեն Ղամբարյանը նշանակվել է վարչապետի օգնական:
Արարատի մարզում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։20-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ բժիշկների հերթապահ խումբը Մասիս քաղաքի Նոր թաղամասի 35 շենքի բակից մի կնոջ է տեղափոխել հիվանդանոց։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձը: Այս մասին հաղորդում են ՀՀ Քննչական կոիտեից:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 20-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 114 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Պատֆայնդեր» և «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Ջետտա»-ի վարորդ Արմեն Ոսկանյանը տեղում մահացել է, իսկ 64-ամյա ուղևորուհին, «Նիսան Պատֆայնդեր»-ի 26-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում:
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա» վերտառությամբ հրապարակում է արել և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը։ Այդ հրապարակման հիման վրա ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Սեպտեմբերի 22-ին, ժամը 22:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Գլխավոր դատախազությունը մշակել և ՀՀ Արդարադատության նախարարությանն է ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մի նախագիծ, որի վերջնական ընդունումը հնարավորություն կտա հարկ եղած դեպքում վկաներին կամ փորձագետներին հարցաքննել տեսակապի միջոցով: Դատական քննության փուլում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ քննչական գործողությունների մասնակիցները հանրապետությունից դուրս են գտնվում, ինչն օբյեկտիվորեն խոչընդոտում է պատշաճ ժամկետներում վարույթի իրականացմանը և թույլ չի տալիս ձեռք բերել ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: