Հայերեն   English   Русский  
ankakh
Սեպտեմբերի 19-ին "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ-ում կայացել է 2,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408 դրամ:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 16.30-ին, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 11 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն կընդունի 2020թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ¼ եզրափակիչը և խմբակային փուլի 3 խաղ: ՈՒԵՖԱ-ն այս որոշումը հրապարակել է այսօր՝ Ժնևում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և ՀՀ բնապահպանության նախարարությունն այսօր կազմակերպել էին “Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում” ՄԱԶԾ (UNDP) / Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամ (GEF) Ծրագրի ավարտական աշխատաժողովը:
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» փորձնական ծրագրի շրջանակում Ավանի Դ․Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել են էներգախնայողության բարձրացման միջոցառումներ:
«Իրաքի և Շամի իսլամական պետության» ահաբեկիչների և «Ժողովրդավար միություն» քրդական կուսակցության ջոկատների միջև Ռաքքայի շրջանում տեղի ունեցող բախումներից փախած սիրիացիներին թույլ են տվել անցնելու Թուրքիայի տարածք:
Հարգելի քաղաքացիներ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի անվճար 116 թեժ գիծը Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում, մասնավորապես մարզերում անհասանելի է՝ տեխնիկական խնդրի պատճառով: Տեխնիկական խնդրի մասին տեղեկացվել է ծառայություն մատուցող օպերատորը:
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը պատճառ դարձավ, որպեսզի երկիրը անմասն մնա տարածաշրջանում իրականացվող տնտեսական նախագծերից»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ Քառյակի հանրահավաքին չմասնակցելու ՀՅԴ-ի որոշումը մեկնաբանությունների անհրաժեշտություն է առաջացրել։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, բացահայտվել է 1-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: