Հայերեն   English   Русский  
Հիշարժան օրեր
1956 թ. նոյեմբերի 29-ին հաղորդավար Նարա Շլեպչյանն ազդարարեց Հայաստանում հեռուստատեսության մեկնարկը: Մինչև 1957 թ. փետրվար ամիսը հեռուստատեսությունը փորձնական շրջանում էր: Փետրվարին տեղի ունեցավ պաշտոնական բացումը: Հաղորդումները սկսեցին շաբաթական չորս անգամ եթեր հեռարձակվել 2 ժամով:
Ողջո՜ւյն:Տոնի հեղինակներն են ամերիկացի եղբայրներ Մայքլ և Բրայան ՄքՔորմաքները, որոնք այն հորինել են 1973թ.-ին՝ սառը պատերազմի ամենաթեժ պահին՝ ի հակադրում Եգիպտոսի և Իսրայելի բախման:
1991թ. օրը սահմանել են Շաքարախտի միջազգային ֆեդերացիան և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ի պատասխան ամբողջ աշխարհում այս հիվանդության տարածման սպառնալիքին:
1784 թվականին Փարիզում հայտնի մանկավարժ Վալենտին Հաույը, առանց կառավարության և ոչ պետական բարեգործական կազմակերպությունների օգնության, բացառապես միայն անձնական միջոցներով և իր սեփական տանը բացեց աշխարհում առաջին դպրոցը կույր երեխաների համար «Աշխատավոր կույրերի արհեստանոց» անունով։ Արհեստանոցի առաջին աշակերտը դարձավ եկեղեցու գավթի մոտից գտնված Ֆրանսուա դը Լեզյուեր անունով տղան։ Հետո դպրոց ընդունվեցին նաև Ֆրանսուայի տարեկից ևս տասնմեկ անապաստան երեխա։ Մինչ դա աշխարհում հայտնի չէր որևէ ուսումնական հաստատություն ...
Նոյեմբերի 12-ը, թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Pneumonia Day) օրացույցում հայտնվել է Մանկական թոքաբորբի դեմ Գլոբալ կոալիցիայի շնորհիվ: Այսպես է անվանվում միջազգային, կառավարական, ոչ կառավարական և տեղական կազմակերպությունների, գիտահետազոտական և կրթական հաստատությունների, հիմնադրամների և քաղաքացիական ակտիվիստների միությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ուղերձ է հղել ՄԱԿ-ի օրվա առթիվ: Ուղերձում ասված է.«Այս տարի ՄԱԿ-ի օրը նշվում է թե՛ աշխարհի, թե՛ ՄԱԿ-ի համար անցումային ժամանակահատվածում:
Հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Խոհարարի կամ ինչպես ընդունված է ասել՝ խոհեր արարողի միջազգային օր: Օրն ընտրվել է 2004 թվականին խոհարարների միջազգային ասոցիացիայի առաջարկով:
Այժմ աշխարհը կանգնած է լուրջ խնդիրների առջև: Ջերմոցային գազերի արտանետումների ավելացումը բերում է մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացմանը: Արդյունքում կանխատեսվում է կլիմայի փոփոխություն, որը գիտնականների կարծիքով բերում է լուրջ էվոլուցիոն, տնտեսական, սոցիալական և բնապահպանական բացասական փոփոխությունների:
1994թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտում աշխատողների մասնագիտական օր: Ուսուցչի օրը նշելու համար պատմական նախապայման հանդիսացավ 1966թ-ի հոկտեմբերի 5-ին Փարիզում ուսուցիչների կարգավիճակի մասին Հատուկ միջկառավարական կոնֆերանսը («Հատուկ միջկառավարական կոնֆերանս ուսուցչի կարգավիճակի մասին»): Կոնֆերանսի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ստորագրեցին «Ուսուցչի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականները» փաստաթուղ ...
Հայաստանի բնակիչները սուրճի մոլի սիրահարներ են։ Հայերը միշտ և ամենուրեք, օրվա ցանկացած ժամին սուրճ են խմում:
Զբոսաշրջության համաշխարհային օրը սահմանվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1979թ.՝ իսպանական Տորեմոլինո քաղաքում, և ամեն տարի նշվում է սեպտեմբերի 27-ին: Օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1970թ. այս օրը ընդունվել է Տուրզիմի համաշխարհային կազմակերպության կանոնադրությունը:
Այն նշվում է տարվա 256-րդ օրը: 256-ն ընտրվել է այն պատճառով, որ դա ամբողջ թվերի այն քանակությունն է, որը կարելի է արտահայտել մեկ ութերորդ բայթի միջոցով:
Յուրաքանչյուր տարի Ստրուկների առևտրի և նրա վերացման զոհերի հիշատակի միջազգային օրը, հնարավորություն է ընձեռվում հարգանքի տուրք մատուցել և հիշել այն մարդկանց, ովքեր տառապել կամ մահացել են ստրկատիրական բիրտ համակարգի ճիրաններում: Այս միջազգային օրվա նպատակն է բարձրացնել ռասիզմի և նախապաշարմունքների պարունակած վտանգների մասին իրազեկվածության մակարդակը:
Հունիսի 26-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր:Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 24-րդ տարեդարձը:ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց` պետության և Ազգային բանակի համար բեկումնային ժամանակահատվածում:
Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումները` 1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։Ախ,լեզուն,լեզուն,լեզուն որ չըլի,մարդ ընչի նման կըլի: Մեկ աղգի պահողը,իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը... Ձեզ եմ ասում,ձեզ,հայոց նորահաս երիռասարդք,ձեր անունին մեռնեմ,ձեր արևին ղուրբան,տասը լեզու սովորեցեք,ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք:Խաչատուր Աբովյան
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: