Հայերեն   English   Русский  
Հայաստանի թագավորները
Երբ կալանվածներին բերում են Բագարատի մոտ, նա Լոռվա թագավորից պահանջում է Սամշուլդե բերդաքաղաքը, որը թագավորության երկրորդ քաղաքն էր Լոռեից հետո: Կյուրիկեն, բնականաբար, մերժում է Բագարատի ապօրինի պահանջը:Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության երրորդ գահակալը` Կյուրիկե Բ արքան (1048-1090), XI դարի նշանավոր ռազմա-քաղաքական գործիչներից է: Կյուրիկե II-ը հորից` Լոռվա թագավոր Դավիթ Ա Անհողինից (990-1048) ժառանգեց մեծ ու բարգավաճող պետություն: Դավիթ Անհողինն իր երկարատև թագավորության ընթացքում կարողացել ...
Աշխարհի քիչ ժողովուրդներ կարող են պարծենալ, թե գիտեն իրենց ակունքները: Հայը կարող է: Աշխարհի քիչ ժողովուրդներ կարող են փաստել իրենց ինքնության օրը. հայը կարող է: Աշխարհի քիչ ժողովուրդներ կարող են պնդել, թե ումից են սերում` հայը կարող է:Մենք Հայկի զարմն ենք:Հայկ նահապետը հայության ինքնության հիմնադիրը եղավ: Նա ստեղծեց սրբազան հասարակություն, որ առաջնորդվում էր աստվածային օրենքներով:
Գագիկ Ա թագավորը (990-1020) Բագրատունյաց Հայաստանի թերևս ամենազորեղ տիրակալն էր: Նրա գերիշխանությունը, պատմական Հայաստանի տարածքում գտնվող առանձին թագավորություններից ու իշխանություններից զատ, ճանաչում էին նաև Վրաստանը, Աղվանքը: Գագիկ Առաջինի լրիվ տիտղոսը «Շահնշահ հայոց և վրաց» էր:Գագիկ Առաջինի գահակալումը մշուշով է պատված: Նա հաջորդեց եղբորը` Սմբատ Բ Տիեզերակալին (977-990), որը, չնայած իր մեծադղորդ մականվանը, թուլակամ էր և իր թագավորության ընթացքում թերևս մեկ մեծագույն գործ կատարեց` Անիի ընդարձակումն ...
Դավիթ Ա Անհողինը (990-1048) Լոռվա կամ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան արքայատոհմի երկրորդ գահակալն է: Նա պատմության մեջ չգնահատված տիրակալ է: Դրա պատճառները բազում են. գլխավորը թերևս այն է, որ Դավիթը ոչ թե Անվո հայոց կենտրոնական թագավորության, այլ Տաշիր-Ձորագետի գահակալն էր: Եվ քանի որ նա երիցս փորձ է արել տիրանալ Անվո գահին, պատմիչները նրան սև ու մռայլ գույներով են ներկայացրել:Իրականում, Դավիթ Անհողինը XI դարի հանճարեղ գործիչներից էր և հմուտ զորահրամանատար:
Աշոտը,- ասում է Ստեփանոս Տարոնեցին,- որն ըստ յուր քաջապինդարիության Երկաթ անվանվեց՝ արիությանբ բազում գործեր ցույց տալով, հալածեց արաբների զորքը մեր Հայոց աշխարհից»։Հայ ժողովուրդը հաճախ է իր սիրելի գործիչներին փառաբանել մակդիրներով. Մեծ, Բարեպաշտ, Աշխարհակալ և այլն, որ վկայել է տվյալ գործչի աշխատանքը, նրա նվիրումը, պայքարը:Աշոտ Բ Բագրատունի արքայի (914-928) Երկաթ մականունը վկայությունն է նրա երկաթյա ամրակուռ կամքի. կամք, որ ուղղորդեց հայրենանվեր արքային իր ազատագրական պայքարում:
Վասիլ Ա կայսեր թոռը` հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսրը, իր նամակներում գրել է, որ Աշոտը տիրում էր Արևելքի բոլոր երկրներին։ Իսկ Ստեփանոս Ասողիկը, խոսելով Աշոտ Ա-ի մասին, նշում է, որ նա եղել է «յաղթող ամենայն ազգացս շուրջանակի»Հայոց պատմության պետականաստեղծ ու ազգանվեր գործիչներից է Բագրատունյաց Հայաստանի առաջին գահակալը` Աշոտ Ա Բագրատունի հայոց արքան (869-890):
Ո՞վ կտա ինձ ծուխը ծխանիԵվ առավոտը Նավասարդի,Եղնիկների վազքը և եղջերուների վարգը.Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,Ինչպես կարգն էր թագավորների...Հայոց պատմության երևելի ու փառապանծ գործիչներից է հայոց արքա, Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա Բարեպաշտը (մ.թ.ա. 189-160):
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: