Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Մոնտե Կարլոյում տևական հիվանդությունից հետո 89 տարեկան հասակում մահացել է Իտալիայի ամենահարուստ մարդը` «Ferrero» ընկերության սեփականատեր Միքելե Ֆերերոն: «Forbes»-ի տվյալներով 17 մլդ կարողության տեր Ֆերեոյի թաղման արարողությունը տեղի կունենա Իտալիայի հյուսիսում գտնվող Ալբա քաղաքում, որտեղ ծնվել է հանրահայտ գործարարը:
Խաղալիքների “Hasbro” ընկերությունը սոցիալական նորությունների ու զվարճությունների “Buzz Feed” կայքի հետ միասին քվեարկություն է սկսել հանրահայտ "Monopoly" խաղի նոր տարբերակի
Թուրքիայում բողոքի ցույցեր են ընթանում օրերս սպանված թուրք աղջկա հիշատակին: Փետրվարի 11-ին ուսանողուհի Օզգեջան Ասլանը դուրս էր եկել տանից ծնողներին այցի գնալու համար և անհետացել էր: Փետրվարի 13-ին ոստիկանությունը աղջկա մարմինը գտել էր Թուրքիայի հարավում գտնվող գետում: Հայտնի է, որ ավտոբուսի վարորդը փորձել է բռնաբարել Ասլանին, իսկ աղջիկը պաշտպանվել է նրանից գազի բալոնով: Վարորդը դանակահարել է աղջկան, ապա փորձել այրել մարմինը:
Անհայտ անձինք հարձակում են գործել Կոպենհագենի մշակութային կենտրոնի շենքի վրա, ինչի հետևանքով կան վիրավորներ, որոնց թվում նաև ոստիկաններ:
Դելիի համալսարանի հնդիկ ուսանողները հրապարակային համբույրների տեսքով զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպել աջամետ ուլտրապահպանողական "Ախիլ Բհարաթ Հինդու" կուսակցության շտաբի առաջ: Գրում է Russian.rt.com.-ը:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որին նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն խորհրդական է նշանակել, հայտարարել է, որ մտադիր է համակարգել Կիևին զինամթերք տրամադրելու հարցը: Գրում է Russian.rt.com-ը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում կայացած բանակցությունների ընթացքում հաջողվել է հաջողությունների հասնել Վլադիմիր Պուտինի ճկունության, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի մարդկության և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բարության շնորհիվ: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի Ազգային Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հրադադարի վերաբերյալ հրահանգ է ստորագրել: Գրում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի Դաշնությունը Մակ-ի Անվտանգության Խորհուրդ ուկրաինական հակամարտությանն ուղղված, փետրվարի 12-ին Մինսկում համաձայնեցված և ընդունված բանաձևի նախագիծ է ներկայացրել: Գրել է Russian.rt.com-ը:
“Բոկո Հարամ” խմբավորման ահաբեկիչները հարձակում են գործել Նիգերիայի հարավ-արևելքում գտնվող Հոմբե քաղաքի վրա՝ նախագահական ընտրությունները խափանելու նպատակով:
Նորաձևության արդյունաբերությունը առանձին գոյություն ունեցող աշխարհ է` իր կանոններով, ստանդարտներով և գեղեցիկի յուրօրինակ ընկալմամբ:
Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Ռոբերտ Սեկուրան ակնկալում է, որ իր առաքելության շրջանակներում կամրապնդի Ամերիկայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրահանձնաժողովը կվերականգնի էներգետիկայի շուրջ բանակցությունները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հետ, որպեսզի չբախվի 2015թ. ձմռան գազային խնդրի հետ:
Ճապոնիայի դյուդոիստներին արգելվել է արտերկրում ազգային հավաքականի հանդերձանքով ներկայանալ այն բանից հետո, երբ "Իսլամական պետություն" ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները մահապատժի ենթարկեցին երկու ճապոնացիներին և սպառնալիքներ հնչեցրեցին բոլոր ճապոնացիների հասցեին: Գրում է Russian.rt.com-ը:
Ճապոնացի ժամանակակից նկարիչ Տակաշի Մուրակամիի նկարը, որում պատկերված է “Բարսելոնա” ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին Sotheby's աճուրդում վաճառվել է 428 հազար եվրոյով: Գրում է Lenta.ru-ն` հղում անելով Inside Spanish Football հրատարակությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: