Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Պաշտոնական Անկարան կոչ է արել Բրյուսելին վերջնականապես որոշել՝ արդյոք Եվրոպական միությունը ուզում է Թուրքիային տեսնել որպես իր անդամ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը «Bloomberg» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ ընդգծելով, որ Եվրոպան չի ձգտում իրականացնել միգրացիոն հոսքերի սահմանափակման վերաբերյալ համաձայնագրի առնչությամբ իր ստանձնած պարտավորությունները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ հնչեցրած ելույթում, սահմանելով 1915-ին հայերի զանգվածային կոտորածները, խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից և իր իրավանախորդի՝ Օբամայի նման օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրութը:
Սաուդյան Արաբիան ընտրվել է ՄԱԿ-ի կանանց իրավունքների հանձնաժողովի անդամ, ինչն առաջացրել է մարդու իրավունքների պաշտպանության խմբերի զայրույթըԼ
Միացյալ Նահանգները պետք է սաստեն Ռուսաստանին` թալիբ մարտիկներին զենք մատակարարելու հարցում, որը վերջիններս կիրառում են Աֆղանստանում ԱՄՆ-ի աջակցությունը ստացող ուժերի դեմ: Այս մասին օրերս հայտարարել են ԱՄՆ-ի ռազմական պաշտոնյաները:
Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը ռազմական ծախսերի վերաբերյալ (SIPRI) նոր զեկույցով է հանդես եկել, որում նշված է՝ 2016 թ-ին նավթ արտահանող շատ երկրներում գրանցվել է ռազմական ծախսերի զգալի կրճատում: Դա պայմանավորված է նավթի գնի անկմամբ և դրան հաջորդած համապատասխան տնտեսական հետևանքներով:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռազմական գործողություն են անցկացրել Իրաքի հյուսիսում՝ Սանջար լեռան շրջանում, և Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Քարաչոք լեռան շրջանում: Դրա հետևանքով ոչնչացվել են Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության զինյալեր:
Պակիստանի հյուսիս-արևելքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով տեղական վարչակազմի ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը:
Esquire ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ներկայումս միջազգային քաղաքականությունը շատ ավելի բարդ է իրավիճակում է գտնվում, քան սառը պատերազմի տարիներին: Գրում է Russian.rt.com-ը:
Ապրիլի 22-ին Իսպանիայի Առնեդո քաղաքում (Լա Ռիոխա) տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և օծման արարողություն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցում անցկացվող Հայոց ցեղասպանության 102-րդ տալիցի հիշատակմանն ուղղված միջոցառման առնչությամբ ուղերձով է հանդես եկել: Այս մասին հաղորդում է «Ակոս» թերթը:
Բավարիայի դաշնային տարածքի Ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը պահանջել է անհապաղ դադարեցնել Եվրոպական միություն Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:
Դաղստանի Ցումադինսկի շրջանում գտնվող դպրոցներից մեկի համակարգչային դասարանում պայթյուն է որոտացել: Պայթյունի հետևանքով 8 երեխա է տուժել: Գրում է Russian.rt.com-ը:
Il Giornale Italiano պարբերականի փոխանցմամբ` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ապրիլի 17-ին զվարճալի դեպք է գրանցվել: 49-ամյա Ջորջիոն ընկերների հետ հանդիպելու պատրվակով գնացել է տանից` 37-ամյա կնոջը` Թերեզային նախազգուշացնելով, որ գիշերը ընկերոջ տանը կմնա և միայն հաջորդ օրը տուն կվերադառնա: Գրում է Vesti.ru.-ն:
Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախաշեմին պատասխանելով РУСАРМИНФО գործակալության լրագրողի հարցերին, կարծիք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի դիրքորոշման մեղմացումը ձեռնտու կլիներ բոլորին: Գրում է Rusarminfo.ru.-ն:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում հայտարարել է, որ ՌԴ-ին և ԵՄ-ին պատժամիջոցների պահպանման պայմաններում չի կարելի ռազմավարական գործընկերներ համարել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: