Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Թուրքիայի ամբողջ տարածքում անցկացվում են բողոքի ցույցեր` ընդդեմ Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման: Բողոքի ցույցեր, մասնավորապես, անցկացվել են մայրաքաղաք Անկարայում, Բուրսայում, Քոնիայում, Մանիսայում, Շանլըուրֆայում, Ստամբուլում, Էսքիշեհիրում և այլ քաղաքաներում:
Երուսաղեմի հին քաղաքում պաղեստինցիների և Իսրայելի բանակի միջև բախումների հետևանքով «բարկության օրը» 767 մարդ է վիրավորվել: Այս մասին նշված է Կարմիր մահիկի կազմակերպության ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք իբրև սահմանվելու են փոքր և միջին հեռավորության հրթիռների վերացման մասին պայմանագրի ենթադրյալ խախտումների պատճառով: Այս մասին հայտնում է Politico պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:
Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով Թուրքիա կմեկնի, որտեղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի մի շարք միջազգային խնդիրներ, որոնց թվում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և սիրիական ճգնաժամի կարգավորումը: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ յուրաքանչյուր հակամարտությունում պետք է հենվել ընդհանուր մոտեցումների վրա, որոնց թվում նաև կողմերի միջև ուղիղ երկխոսության, որն առկա է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Գրում է Rusarminfo.ru-ն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլու շուրջ ստեղծված իրավիճակը միջազգային ուշադրության արժանի չէ: Այդ մասին Պորոշենկոն հայտարարել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ: Գրում է Russian.rt.com-ը:
Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը նոր, լարված փուլ մտավ և դրա հետևանքները զգացվում են նաև Եվրոպայում:
Երկրագնդի բնակչության մոտավորապես կեսը հավատում է այլմոլորակային կյանքին և ցանկանում է կապ հաստատել նրանց հետ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «վերջնական և լիակատար պարտություն» է կրել: Գրում է Russian.rt.com-ը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեմարտամենտը Թուրքիայում իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքում անցկացվող ցույցներից:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ Վիեննայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ «լավ երկխոսություն» է ունեցել: Գրում է Russian.rt.com-ը:
«Միսս Թուրքիա 2017» գեղեցկության մրցույթի հաղթող Ըթըր Էսերին, ով նախորդ տարվա ռազմական հեղաշրջման փորձի առնչությամբ թվիթերյան գրառման համար զրկվել էր տիտղոսից, սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում:
Թուրքիան հարևան երկրների նկատմամբ, այդ թվում՝ նաև Հունաստանի, տարածքային հավակնություններ չունի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աթենքում Հունաստան պաշտոնական այցի շրջանակներում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ԵԱՀԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարությունների խորհրդի նիստի շրջանակներում Վիեննայում դեկտեմբերի 7-ին Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ հայտարարություն են ընդունել:
The Guardian պարբերականի փոխանցմամբ` Բրյուսելում մեկնարկել է բրեքսիթի հարցով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի արտահերթ հանդիպումը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: