Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Նովրուզի տոնակատարության առնչությամբ Միացյալ Նահանգների Հելսինկյան կոմիտեի ղեկավարներն Ադրբեջանի կառավարության կոչ են արել անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ոլորտներում կատարել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած իր պարտավորությունները: Այս մասին նշված է Հելսինկյան հանձնաժողովի հատուկ հայտարարությունում, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները քաղաքականություն վարում է ` միայն սեփական շահերից ելնելով: Գրում է Russian.rt.com-ը:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները հերթական հանդիպումն են ունեցել բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, որը գտնվում է Բաքվի N 1 քննչական մեկուսարանում:
Թուրքիան չի պատրաստվում իրականացնել Ռուանդայի և նախկին Հարավսլավիայի գծով Քրեական դատարանների համար միջազգային մանցորդային մեխանիզմի կարգադրությունը, համաձայն որի` Անկարայից պահանջվում է ազատ արձակել դատավոր Այդըն Սեֆի Աքային, ով Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել էր 2016 թ-ի սեպտեմբերին:
Թուրքիայի խիստ իրարամերժ դատողությունները «Հյուսիսային Կիպրոսի» և «Լեռնային Ղարաբաղի» վերաբերյալ վկայում են Թուրքիայի աշխարհայացքի մասին. այն է՝ թշնամական վերաբերմունք ոչ թուրք հարևանների նկատմամբ:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել են երեք անձինք, ովքեր, ենթադրաբար, կապ են ունեցել Անիս Ամրիի` Գերմանիայում դեկտեմբերի 19-ին ահաբեկչություն իրականացրած անձի հետ: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջին տարում մեկ միլիարդ դոլար է կորցրել: Այդ մասին վկայում են Forbes ամսագրի տվյալները: Գրում է Russian.rt.com-ը:
Դանիայում Թուրքիայի գործերի հավատարմատարին կանչել են երկրի Արտաքին գործերի նախարարություն այն սպառնալիքների առնչությամբ, որոնք հեռախոսի և ինտերնետի միջոցով ստացել են թուրքական ծագումով դանիացի մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ: Այս մասին նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում, հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլև ավելի է սրվում:Թուրքիան ավելի է բորբոքվել, երբ Ֆրանկֆուրտում անցկացվել է հանրահավաք` ի պաշտպանություն Թուրքիայում քուրդ զինյալների: Բացի այդ գերմանական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հակասական մեկնաբանություններ է արել անցյալ ամռանը ձախողված թուրքական հեղաշրջման վերաբերյալ:Բրունո Կալմադը` Գերմանիայի արտաքին հետախուզության ղեկավարը օրերս հայտարարեց, որ Թուրքիային «չի հաջողվել ...
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիրելսոնը ապրիլի 12-ին Մոսկվա կժամանի: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
Politico պարբերականի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը` Իվանկան, Սպիտակ տան արևմտյան թևում աշխատասենյակ կստանա: Գրում է Russian.rt.com-ը:
Դոնալդ Թրամփի վարչակազմը արգելել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ութ երկրներից թռիչք կատարող ավիաընկերությունների ուղեւորներին իրենց հետ ունենալ խոշոր էլեկտրոնային սարքեր:Արգելքը վերաբերում է լափթոփներին, այփադներին եւ տեսախցիկներին: Արգելքն ամենայն հավանականությամբ կներառի առնվազն 12 ավիաընկերություն:Ենթադրվում է, որ աայն կվերաբերի ութ երկրների 10 օդանավակայաններից դեպի ԱՄՆ շուրջօրյա չվերթներներին: Երկրների ցուցակում հավանաբար կներառվեն Հորդանանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ Արաբական ...
«Синьхуа» լրատվական գործակալության փոխանցմամբ` Աֆղանստանի հարավում գտնվող Հիլմենդ նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, իսկ 8-ը` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:
Հարավային Սուդանում վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները փրկվել են: Այս մասին հայտնում է Associated Press-ը, վկայակոչելով Վաու քաղաքի օդանավակայանի ներկայացուցչին: Մի քանի լրատվամիջոցներ ավելի վաղ հաղորդել էին, որ ինքնաթիռում եղել է 44 մարդ, եւ բոլոր նրանք, ենթադրաբար մահացել էին: Օդանավակայանի աշխատակիցներից մեկը նշում է, որ ինքնաթիռի դուռը բաց է եղել, ինչը թույլ է տվել փրկարարներին արագ տարհանել բոլոր ուղեւորներին:
Մոլդովան հանել է գինին ոգելից խմիչքների ցանկից և դասել սննդամթերքների շարքին: Մոլդովայի խորհրդարանի որոշմամբ այլևս գինու վրա չեն տարածվի գովազդային և գիշերային ժամերին վաճառքի սահմանափակումները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: