Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԿՀՎ-ի նախկին ղեկավար Ջոն Բրենանի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վախեցած է իր ռուս գործնկեր Վլադիմիր Պուտինից: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգի գնմանն առնչվող հարցը լուծված է, ընդ որում՝ Անկարան մտադիր է զարգացնել սեփական հակահրթիռային պաշտպանության համակարգերի արտադրությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիկլին:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ելույթ ունենալով Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գործնական և ներդրումային գագաթնաժողովի շրջանակներում` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պատժամիջոցները մրցակցային պայքարի գործիք է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.
Եվրոպական միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն` Կոստա Ռիկայում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկությունը բացակայում է: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի իշխանությունները հերքել են այն տեղեկությունը, թե Սպիտակ տան նախկին օգնական Մայքլ Ֆլինը մասնակցել է Միացյալ Նահանգներում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին առևանգելու և նրան Թուրքիա տեղափոխելու մտադրության դավադրությանը: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատնից հայտնել են, որ այդ պնդումները «բացարձակապես կեղծ են, ծիծաղելի և անհիմն»:
Ադրբեջանական «hefteaz.info» կայքի ղեկավար Ագիլ Մահմուդովին սպառնում է քրեական պատիժ: Դրա պատճառ հանդիսացել է Գյոյչայի շրջանում Նռան փառատոնի մասին քննադատական հոդված գրելը:
Նախօրեին Իրաքի և Իրանի սահմանին տեղի ունեցած հզոր երկրաշարժը զգացվել է նաև Ադրբեջանի հարավային շրջաններում, ինչպես նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վախենում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինից: Այդ մասին CNN- ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջոն Բրենանը: Գրում է Vesti.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Ռուսաստանի «միջամտությունը» որևէ կերպ չի անդրադարձել ամերիկյան նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Գրում է Russian.rt.com-ը:
Press TV հեռուստաընկերության փոխանցմամբ` Իրանում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 200-ի է հասել: Ավելի վաղ հաղորդվել էր 164 զոհերի մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ Բեռլինում անհայտ անձը փորձել է ավտոմեքենայով մխրճվել մայթին կանգնած մադկանց մեջ: Գրում է Russian.rt.com-ը:
ԿԺԴՀ-ում հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ասիայի երկրներ կատարած շրջագայության շրջանակներում հիշատակել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի սկզբի մասին: Այդ մասին հայտնում է The Independent պարբերականը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2018թ. կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման մասին հարցին ներկայումս չի պատասխանի: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: