Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Խաբարովսկում առեւանգված, այնուհետեւ խեղդամահ անելուց հետո այրված 25-ամյա Անդրեյ Մուրադյանը Ջավախքի Ծալկա քաղաքից էր: Անդրեյ Մուրադյանն իր ընտանիքի հետ արդեն երկար տարիներ ապրում էր Խաբարովսկում: Նրա ավագ եղբայրը` Ալեքսանդրը, մի քանի տարի առաջ մահացել էր:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով երեք ոստիկան է մահացել:
ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք հանդիպման նախապատրաստումը: Այդ մասին հայտնում է ռուսական դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Միլանում անցկացվող տղամարդկանց նորաձևության շաբաթվա շրջանակներում այսօր տեղի է ունեցել աշխարհահռչակ Dolce&Gabbana նորաձևության տան ցուցադրությունը: Շոուն ցուցադրության հյուրերին հիշվել է ոչ միայն վառ հագուստների, այլ նաև պոդիում բարձրացած մոդելների շնորհիվ: Գրում է Spletnik.ru.-ն:
Հունվարի 10-ից Չեչնիայի Ցոցի-Յուրթ բնակավայրում սկսված ձերբակալություններն ու հակաահաբեկչական գործողությունները վերածվեցին զինված բախումների, որոնց ընթացքում սպանվեցին ինչպես զինյալներ, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատակիցներ: Իսլամական ծայրահեղականների որոնումները դեռևս շարունակվում են Չեչնիայի տարբեր հատվածներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Հալեպի նվաճումը դեռևս չի նշանակում պատերազմի ավարտ: Շատ բան կախված է առաջիկա բանակցություններից:
Հունվարի 16-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը «NIDA» շարժման ակտիվիստ Էլգիզ Գահրամանովին դատապարտել է 5.5 տարվա ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել խոշոր ծավալի թմրանյութերի ապօրինի առևտրով զբաղվելու մեջ:
The Guardian պարբերականի փոխանցմամբ` Թերեզա Մեյը կդառնա Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետը, որը կզարդարի ամերիկյան Vogue ամսագրի շապիկը: Գրում է Gazeta.ru.-ն:
Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցության նախարարությունը երկու փորձագետների մասնակցությամբ հանձնաժողով կուղարկի Ղրղզստան բեռնատար ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար: Այս մասին նշված է տրանսպորտի նախարարության հաղորդագրությունում:
ԱՄՆ-ի 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Միացյալ Նահանգներն ազատել չարությունից, տարաձայնություններից, անվստահությունից և ատելությունից, որոնք արդեն տարիներ շարունակ շրջապատել են երկիրը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները ներկայումս «հիվանդագին» են և դրանք հարկավոր է «առողջացնել»: Նման կարծիք հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրում է Russian.rt.com-ը:
Կիպրոսի թուրքական հատվածի մայրաքաղաքում իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության դեմ հակաահաբեկչական գործողության շրջանակներում ձերբակալվել են ինը թուրք գնդապետներ:
Թուրքիայում ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված կենսաբանության դասագրքերից նոր ուսումնական տարվանից սկսված դուրս է բերվելու Դարվինի էվոլյուցիոն տեսությունը: Այս մասին գրում է թուրքական «Հաբերթուրք» թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Յըլմազին:
ԱՄՆ-ի 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը աղետալի սխալ է անվանել: Համապատասխան հայտարարությամբ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Times պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
Ադրբեջանն աղետալի վիճակից կարել է հանել միայն այն դեպքում, եթե իշխանությունը կազմի ժողովրդը: Սա է եղել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության հանրապետական խորհրդի ժամանակ հնչած ելույթների լեյտմոտիվը, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: