Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր փեսային` Ջարեդ Կուշներին, Սպիտակ տանն ավագ խորհրդական է նշանակել: Գրում է Russian.rt.com-ը:
Չանքայի քաղաքապետարանի Ժամանակակից արվեստի կենտրոնի ցուցասրահը անվանակոչվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի պատվին: Այդ ցուցասրահում դեկտեմբերի 19-ին իրականացվել է հարձակում ռուս դիվանագետի վրա:
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Ֆիլիպինների հարավ-արևելքում ստորջրյա երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի ուժգնությունը եղել է 7,3 մագնիտուդ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ, որի ընթացքում քննարկել է Ժնևում Կիպրական հարցի շուրջ տեղի ունեցող բանակցությունները:
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը լիովին տեղին կլինի: Համապատասխան կարծիք հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: Գրում է Gazeta.ru.-ն:
Tert.am-ի հետ զրույցում Թուրքիայի Մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցության պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը պատմեց, թե ինչու որոշեց խորհրդարանում հայերենով շնորհավորել Սուրբ Ծնունդը:
Անկարայում` Թուրքիայի խորհրդարանի դիմաց, սահմանադրական փոփոխությունների դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախման արդյունքում ակցիայի մասնակից 2 պատգամավոր մարմնական վնասվածքներ է ստացել:
Ֆրանսիայոմ ձերբակալել են Քիմ Քարդաշյանին կողոպտման մեջ կասկածվողներին : Մոտավորապես 20մարդ, հաղորդում է տեղական մամուլը: 2016 թվականի հոկտեմբերին ամերիկյան դերասանուհի և ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանից գողացան 10 միլիոն եվրո արժողությամբ զարդեր:
Emirates ավիաընկերության չվերթը Օմանից Դուբայ հետաձգվել է այն բանից հետո, ինչ աշխատողները ինքնաթիռում օձ են հայտնաբերել:Ուղեբեռի փոխադրողները նկատել են օձին բեռների պահման սրահում:Ավիաընկերության խոսնակը ԶԼՄ-ներին ասել է, որ օձը հայտնաբերվել է նախքան ուղեւորների ինքնաթիռ տեղափոխվելը:Ինքնաթիռը մի քանի ժամ անց իրականացրել է նախատեսված չվերթը:
ԱՄՆ ծովու-ի կործանիչը երեք նախազգուշական կրակոց է արձակել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս նավերի ուղղությամբ, երբ նրանք մեծ արագությամբ մոտեցել են Օրմուզի նեղուցից: Այս մասին Reuters լրատվական գործակալությանը հայտնել են ԱՄՆ պաշտպանության երկու պաշտոնյաները:Պաշտոնյաները նշել են, որ ԱՄՆ ծովուժը փորձել է ռադիոկապ հաստատել նավերի հետ, սակայն նրանք չեն արձագանքել ընթացքը դանդաղեցնելու կոչերին:Արդյունքում նրանք հարկադրված են եղել նախազգուշական կրակոցներ արձակել նավերի ուղղությա ...
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան լրջորեն հոգնել է հաքերական հարձակումների վերաբերյալ մեղադրանքներից: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճանաչվել է 2016 թ.-ի «տարվա մարդ» Ալ-Ջազիրա արաբական լրատվական ծառայության հարցման արդյունքում:Ըստ Ալ-Ջազիրայի, շուրջ 130.000 մարդ է քվեարկել Դոհայում հիմնված գործակալության ֆեյսբուքյան էջում:
Ամենաքիչը 10 մարդ է զոհվել և 22-ը վիրավորվել այսօր` հունվարի 9-ին, Եգիպտոսում` Սինայ թերակղզու հյուսիսում գտնվող Էլ-Արիշ քաղաքում մահապարտ-զինյալի հարձակման հետևանքով: Այս մասին գրում է independent-ը:
Թաիլանդում պետական ծառայողները, որոնց մեղավոր են ճանաչել կաշառակերության մեջ, կարող են մահապատժի դատապարտվել, եթե նրանց գործունեության հասցրած վնասը կազմում է 1 մլրդ բատ՝ 28.6 մլն դոլար։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունները հավանություն են ստացել Բարեփոխումների կառավարման ազգային կոմիտեի կողմից, հաղորդում է news.am-ը վկայակոչելով ՏԱՍՍ–ին։
Եվրոպական միությունը դատապարտել է նախօրեին Երուսաղեմում իրականացված ահաբեկչությունը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: