Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Նախկին դեսպան և Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զելֆուգարովը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է կտրուկ արձագանք՝ ուղղված մայրաքաղաք Բաքու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի առնչությամբ:
«Լրագրողներն առանց սահմանների» և ևս 36 միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ Եվրոպական միությանն ուղղված նամակ են հղել, որտեղ խնդրում են օգտագործել բոլոր հնարավոր միջոցները և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ անել դադարեցնել մարդկանց նկատմամբ բռնաճնշումները:
«Синьхуа» լրատվական գործակալության փոխանցմամբ` Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հատուկ պատվիրակ, կուսակցության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Սուն Տաոն ուրբաթ օրը` նոյեմբերի 17-ին, կմեկնի Հյուսիսային Կորեա: Գրում է Russian.rt.com-ը:
Ներսաուդյան իրադարձությունները, Լիբանանի վարչապետի Ռիադ կանչվելն ու այնտեղից հնչած հանկարծակի հրաժարականով Լիբանանում ստեղծված իրավիճակը, ստացել են ո՛չ միայն շրջանային, այլ նաեւ միջազգային հնչեղություն:
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գտնվող Իսլամական ռազմավարական հետազոտությունների թագավորական կենտրոնը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ 500 մահմեդականների ցանկը՝ «500 մուսուլմաններ-2018»-ը (The Muslim 500-2018):
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ռուսական ԶԼՄ-ների հանդեպ ճնշումների պատասխանը ադեկվատ կլինի: Գրում է Russian.rt.com-ը:
Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել անօդաչուներ արտադրողի դեմ, որը, հնարավոր է, փորձարկումներ է անցկացրել կենդանի թիրախի վրա՝ անօդաչու տեխնիկան ցուցադրելիս Ադրբեջանի խնդրանքով փորձելով գրոհել հայկական դիրքերի վրա,հաղորդում է news.am-ը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միջոցառումների ժամանակացույցից շեղումների պատճառով Ֆիլիպիններից մեկնել է` առանց Արևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովին մասնակցելու: Գրում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Մոսկվայի և Վաշինգթոնի միջև ներկայիս հարաբերությունների մակարդակը: Գրում է Russian.rt.com-ը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրաժարվել է դիտարկել մոտ 25 հազար դիմումներ, որոնք ներկայացվել են Թուրքիայում 2016 թ-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Միացյալ Նահանգները քաղարկում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ջոկատներին` ահաբեկչության դեմ պայքար նմանակեղծելով: Գրում է Gazeta.ru-ն:
Թուրքիան պատրաստ է վերանայել Եվրոպական միության հետ Մաքսային միության մասին համաձայնագիրը: Այս մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել են Եվրոպական միության հարցերով թուրքական նախարարությունից:
Թուրքիան, ընդհանուր առմամբ, դեմ չէ Սիրիայի ժողովուրդների ազգային երկխոսության կոնգրեսի անցկացմանը և հանդես է գալիս Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման օգտին, սակայն ընդգծել է նման ֆորումի մասնակիցների կազմի կարևորությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Sky News հեռուստաընկերության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ երկիրը չի ցանկանում վերադառնալ Ռուսաստանի հետ սառը պատերազմին: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: