Հայերեն   English   Русский  
ՏՆՏԵՍԱԿԱՆ
Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել թուրքական գյուղմթերքի, մասնավորապես լոլիկի և վարունգի ներկրման ու իրացման գործընթացը: Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով խնդիրը, տեղական արտադրողների հետ հանդիպում է նախաձեռնել՝ նրանց հետ քննարկելով ոլորտին առնչվող հարցերը և խնդրի կարգավորման ուղիները:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տեղական արժույթի ֆինանսավորման ծրագրի միջոցով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին (ԱԿԲԱ) տրամադրում է տեղական արժույթով վարկ՝ 8 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար ՀՀ դրամով:
2016 թվականի մասին խոսելիս պետք է շեշտը դնել խմելու ջրի համակարգի մեկ օպերատորի մրցույթին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ ամփոփելով տարին:
ՏՏ ոլորտը վերջին 14-15 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության ամենաարագ ու դինամիկ զարգացող սեկտորներից է: Այս ոլորտը տարեցտարի կայուն ու մեծ աճ է ապահովում՝ ստեղծելով նոր, բարձր վարձատրվող բազմաթիվ աշխատատեղեր և հանրապետական միջինից անհամեմատ ավելի բարձր հավելյալ արդյունք:
Ենոքավան գյուղը գտնվում է Տավուշի մարզում, Երևանից 145 կմ հեռավորության վրա և ունի 400-500 բնակիչ: Մինչև 1931 թ. գյուղը կոչվել է Քրդեվան: Մայիսյան ապստամբության ակտիվ մասնակից, տեղացի Ենոք Մկրտումյանի անունով 1931 թ. գյուղն անվանակոչվել է Ենոքավան:
Անկախի զրուցակիցն է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Հարկային համաներում և ինքնազբաղված անձանց հարկումից ազատում. հերթական քայլը բիզնեսին ընդառաջԴեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենքների նախագծերի փաթե­թով մի շարք հարկային արտոնություններ են առաջարկվում բիզնեսին: Մասնավորապես, «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է գործունեության կոնկրետ սահմանված տեսակներով ինքնազբաղված անձանց ազատել հարկումից:
Ուրախալի է, երբ տեսնում ես, որ տնտեսությունը, արտադրությունը, հատկապես գիտատար ու տեխնոլոգիական արտադրությունները ստեղծվում են նաև մարզերում: Ու հատկապես այնպիսի տարածքներում, որոնք, այսպես ասած, պետության առաջնահերթություններով սահմանազատված տարածքներից դուրս են:
Ժամանակակից պատերազմներում օր-օրի ավելի լայնորեն են կիրառվում տարբեր ու տարատեսակ տեխնոլոգիական սարքեր-սարքավորումներ, նոր սերնդի տեխնիկա, միջոցներ: Դա, բնականաբար, հանգեցրել է նրան, որ ռազմական գործում խիստ փոփոխությունների են ենթարկվել ու շարունակում են փոփոխվել ժամանակի «չափումներն» ու ընկալումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս տարի ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի քննարկմանը կառավարությունը և ԱԺ-ն աչքի ընկան փոխադարձ անհարգալից վերաբերմունքով։ Կարեն Կարապետյանն իր ենթակաների հետ միասին մասնակցեց միայն բյուջեի քննարկման մեկնարկին։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Իրական վտանգ կա, որ արդեն հաջորդ տարի Հայաստանի պետական պարտքը կգերազանցի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը և ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի, կառավարությունը այլևս իրավունք չի ունենա պարտքեր ներգրավելու։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա ընթացքումխաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է:
Հայաստանի զարգացման հիմնադրամը, հաշվի առնելով արտահանմամբ զբաղվող ընկերությունների կարիքները, դեկտեմբերի 6-ին կազմակերպել է «Ապրանքի առաջմղման կարողությունների զարգացում» խորագրով դասընթաց, որին մասնակցում են հայկական շուրջ 25 ընկերությունների ներկայացուցիչներ՝ սննդի, թեթև արդյունաբերության, խմիչքների, ոսկերչության, ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներից։
Շատ հայեր կան, որ Հայաստանից գնում են, օրինակ, Ռուսաստան` խոպան, աշխատանք գտնելու, բիզնես անելու, սեփական կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու մղումներով: Հայեր էլ կան, այն էլ` սիրիահայ, որ Սիրիայից ոչ թե ուղիղ Հայաստան եկան, այլ սկզբում մեկնեցին Ռուսաստան, այնտեղից նոր միայն եկան հաստատվեցին այստեղ, բիզնես հիմնեցին ու հիմա էլ ապրում ու աշխատում են հայրենիքում: Այս դեպքում խոսքը սիրիահայ երիտասարդ գործարար Անդրանիկ Սաֆարի «ԱՎԱ շուզ» կոշիկի արտադրամասի ու «AVA» կոշիկի ապրանքանիշի հիմնադիր-տնօրենի մասին ...
Դեկտեմբերի 1-ից մաքսային արժեքի հայտարարագիրը հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային եղանակով: ՊԵԿ-ը մշակել է էլեկտրոնային հայտարարագրման մեխանիզմ, որի շնորհիվ նվազագույնի է հասնում մաքսային մարմին-հայտարարատու շփումը: Այսուհետ հայտարարատուն կարող է մաքսային արժեքի հայտարարագիրը ներկայացնել իր գրասենյակից՝ առանց մաքսատուն այցելելու և, ցանկության դեպքում, առանց բրոքերի միջնորդության՝ խնայելով թե՛ ժամանակ, թե՛ միջոցներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: