Հայերեն   English   Русский  
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա ընթացքումխաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է:
Հայաստանի զարգացման հիմնադրամը, հաշվի առնելով արտահանմամբ զբաղվող ընկերությունների կարիքները, դեկտեմբերի 6-ին կազմակերպել է «Ապրանքի առաջմղման կարողությունների զարգացում» խորագրով դասընթաց, որին մասնակցում են հայկական շուրջ 25 ընկերությունների ներկայացուցիչներ՝ սննդի, թեթև արդյունաբերության, խմիչքների, ոսկերչության, ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներից։
Շատ հայեր կան, որ Հայաստանից գնում են, օրինակ, Ռուսաստան` խոպան, աշխատանք գտնելու, բիզնես անելու, սեփական կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու մղումներով: Հայեր էլ կան, այն էլ` սիրիահայ, որ Սիրիայից ոչ թե ուղիղ Հայաստան եկան, այլ սկզբում մեկնեցին Ռուսաստան, այնտեղից նոր միայն եկան հաստատվեցին այստեղ, բիզնես հիմնեցին ու հիմա էլ ապրում ու աշխատում են հայրենիքում: Այս դեպքում խոսքը սիրիահայ երիտասարդ գործարար Անդրանիկ Սաֆարի «ԱՎԱ շուզ» կոշիկի արտադրամասի ու «AVA» կոշիկի ապրանքանիշի հիմնադիր-տնօրենի մասին ...
Դեկտեմբերի 1-ից մաքսային արժեքի հայտարարագիրը հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային եղանակով: ՊԵԿ-ը մշակել է էլեկտրոնային հայտարարագրման մեխանիզմ, որի շնորհիվ նվազագույնի է հասնում մաքսային մարմին-հայտարարատու շփումը: Այսուհետ հայտարարատուն կարող է մաքսային արժեքի հայտարարագիրը ներկայացնել իր գրասենյակից՝ առանց մաքսատուն այցելելու և, ցանկության դեպքում, առանց բրոքերի միջնորդության՝ խնայելով թե՛ ժամանակ, թե՛ միջոցներ:
Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն չի մանրամասnել, թե որ ընկերությունն է փորձել բանան ներկրել Հայաստան և մաքսային ծառայությունում հանդիպել խոչընդոտների:Panorama.am-ը հարցում էր ուղարկել ՊԵԿ լրատվական ծառայություն՝ փորձելով տեղեկանալ մանրամասներին, հասկանալ, թե հատկապես ինչ խոչընդոտների է հանդիպել ԵԱՏՄ տարածքից բանան ներկրելու փորձ արած տնտեսավորղը:
2016 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանվել շուրջ 2179.0 տոննա մանր եղջերավոր կենդանիների միս` 2015 թվականի ամբողջ տարվա 681.8 տոննայի դիմաց, որից 1025 տոննան արտահանվել է սեպտեմբերի 22-ից հետո ընկած ժամանակահատվածում:
Հայկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների արտադրանքի «ԱրմՀայԹեք 2016» ցուցահանդեսի շրջանակներում, ի թիվս այլ հետաքրքիր նմուշների, «Անկախը» հասցրել էր ծանոթանալ նաև «ԼՏ-Պիրկալ» ընկերության նմուշներին: «ԼՏ-Պիրկալ» ՓԲԸ-ն հունա-հայկական գիտահետազոտական և արտադրական ընկերություն է, որը մասնագիտանում է բյուրեղների աճեցման, լազերային սարքավորումների և լազերների բնագավառում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է «Մեղվաբույծների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Թելման Նազարյանին և մի շարք անդամների հետ` ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման խթանման, հայ արտադրողների մուտքը նոր շուկաներ ապահովելուն վերաբերող հարցեր:
Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր ծրագրերի իրականացման գրասենյակներին: «ԾԻԳ-երի օպտիմալացման ուղղությամբ մինչև այս իրականացված աշխատանքների ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով լուծարվեցին թվով 5 ԾԻԳ-եր: Այժմ օտարերկրյա և միջազգային վարկային կազմակերպություններից ստացված վարկային միջոցներով ծրագրերն իրականացնում են 17 նմանատիպ կառույցներ:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«ԱՐԱՔՍ» թռչնաֆաբրիկայի արտադրած հավկիթին և թռչնամսին շնորհվել է «ԷԿՈ» սերտիֆիկատ և «ԷԿՈ» միջազգային նշանի օգտագործման թույլտվություն իր արտադրանքի մակնիշման մեջ:
Ձմեռային զբոսաշրջությունը հայտարարվում է պետական քաղաքականության կարևորագույն կողմերից մեկը, սակայն տուրիստական արդյունք ստեղծելու խնդիրը դրված է մասնավոր սեկտորի վրա:
Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ կատարվել է այգեթաղ:
Վերջին շրջանում շատ է խոսվում, թե մեր երկրի արտաքին պարտքը մտահոգիչ շեմին է, և արժութային կառավարումը պատշաճ չի իրականացվում: Պարտքի տեմպերն աճում են, իսկ պետական պահուստային ֆոնդը՝ նվազում: Ի՞նչ է իրականում տեղի ունենում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: