Հայերեն   English   Русский  
ՏՆՏԵՍԱԿԱՆ
Ի պատասխան մամուլում ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի 16.11.2016թ. տարբեր լրատվամիջոցներով տարածված հրապարակամների «Գյումրի -Գարեջուր»ՍՊԸ-ն հարկ է համարում հանդես գալ պաշտոնական հայտարարտությամբ, որին կից կներկայացվի տեղեկանք՝ պարզաբանումներով:
Երեք տարի առաջ՝ 2013 թ., երբ գարնանը սահմանագծում սկսեցին կրակոցներն ինտենսիվանալ, ՏՏ ոլորտի «Լոկատոր» ընկերությունում որոշեցին հասկանալ, թե ինչ կարող են ինքնուրույն անել զինված ուժերի համար: Որոշվեց ոչ թե արտասահմանից ինչ-որ թանկարժեք բաներ բերել ու ստեղծել, այլ օգտագործելով այն ամենը, ինչ մոտիկ խանութներում կա կամ «ոտքի տակ» ընկած է, ստեղծել առաջնագծի համար պիտանի բան, լինի սարք, ծրագրային ապահովում թե համակարգ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է տեղական թռչնաբուծական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, նախարարի խորհրդական ԱրմենՀայրապետյանը և «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Հայկական ամենահայտնի ապրանքանիշներից մեկի երկար, բայց հետաքրքիր պատմությունը
Մոտ մեկ ամիս առաջ հայկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների արտադրանքի ցուցահանդեսի շրջանակներում իր արտադրանքն էր ներկայացնում նաև «Լազերային տեխնիկա» ընկերությունը: Այս ընկերությունը արտադրանքներ է թողարկում ու մշակումներ իրականացնում երկու հիմնական ուղղություններով, որոնցից առաջինը լազերային բյուրեղների աճեցումն ու մշակումն է, երկրորդը` օպտիկական ու օպտիկա-էկլեկտրոնային սարքերի մշակումն ու արտադրությունը: Հատկապես հետաքրքիր էին ընկերության հաջողությունները լազերային բյուրեղների ...
Թե ինչ դեր ունեն տրանսպորտի, կապի, հիմա նաև՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները մեր երկրի համար, հնարավոր չէ կարճ ու պարզ ասել: Եթե անգամ մի կողմ թողնենք մնացած բոլոր կարևոր նրբությունները, և եթե հաշվի առնենք հատկապես, որ Հայաստանի անկախության ամբողջ պատմության մեջ երբևիցե իրականացված ամենախոշոր` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագիրն այս նախարարությունն է իրականացնում, ասվածն էլ ավելի պարզ կլինի: Ինչևէ: Նախարարությունում անելիքների, պատկերացումների, նախատեսվող ծրագրերի ու սեփական մոտեցումների ...
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետն անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ ձեռք բերված պայմանավորածությանը՝ 15 երկրներում գործող ՀՀ դեսպանատներում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ ունենալու հարցին: Գործադիրի ղեկավարի դիտարկմամբ՝ պետք է այդ հարթակն օգտագործել և հնարավորություն տալ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին ներկայանալ պետության անունից:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Արարատի մարզի Քաղցրաշեն և հարակից մի շարք այլ համայնքների խաղողագործներին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, «Հայաստանի խաղողագործների միություն» ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանը, «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը և «Արմա Ալկո» ՍՊԸ-ի ներկայացուցիչը: Հանդիպման նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել 2015 թվականին մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորությունների կատարման ...
Համաշխարհային տնտեսական ֆորումի հետազոտության արդյունքներով Հայաստանն այն երկրների տասնյակում է, որտեղ բիզնես սկսելու պարզեցված պայմաններ են: Ցանկում Հայաստանը 9-րդն է:
Ցանկացած մեծ ճանապարհ սկսվում է փոքր քայլերից, որոնք, իրար հետևից շարվելով, վերածվում են ճանապարհի: Նույնն էլ բիզնեսի ճանապարհն է, որի յուրաքանչյուր հաջողությանն ու ձեռքբերմանը տասնյակ անհաջողություններ ու ձախողումներ են նախորդում: Ու որպես կանոն՝ բիզնեսում մեծ պատմություններն էլ սկսվում են փոքր ու հետաքրքիր նախապատմություններից: Այդպիսի հետաքրքիր և ուշագրավ պատմություն ունի նաև հայկական կայացած ու հետաքրքիր բիզնեսներից մեկը՝ «Ար և Ար դիզայն քնսթրաքշն» ընկերությունը:
Գազը սպառողների համար էժանացնելու՝ նոր կառավարության նախաձեռնության մեջ որեւէ հետին նպատակ չկա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե դա ժամանակավոր նախաձեռնություն է, որը կատարվում է իշխող կուսակցության նախընտրական արշավի շրջանակում։ Վարչապետը վստահեցրել է, որ իր միակ նպատակը տնտեսությունն ակտիվացնելն է,հաղորդում է news.am-ը:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
«Անկախը» շարունակում է նախարարների հետ հարցազրույցների շարքը: Այս անգամ մեր զրուցակիցը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն է:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստվում է հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագինը փոփոխության ենթարկելու նպատակով:
90-ականներին, երբ Հայաստանից ահռելի քանակությամբ մետաղի ջարդոն էր արտահանվում, շատերն էին ասում, թե նման հիանալի հումքը արտահանել չի կարելի, որ պետք է երկրում ստեղծել նման հումք վերամշակող գործարաններ, փորձել տեղում նորմալ արտադրանք թողարկել և այլն: Ու այն, ինչ 90-ականներին անհավանական էր թվում, այսօր արդեն իրականություն է: Հայաստանում այսօր ամրաններ, հանքարդյունաբերական հումքի առաջնային վերամշակման` հանքաքարի աղացների համար պողպատե գնդեր արտադրող ընկերություն է գործում` «Ասկե գրուպը»: Ճիշտ է, ընկերությունը ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: