Հայերեն   English   Русский  
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Անկախ-ի հարցին` վտանգավոր չէ՞ արդյոք ԳՁՕ-ներ պարունակող սերմերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան «Մոնստանտո» ընկերության մուտքը հայաստանյան շուկա, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ այդ ընկերությունը վաղուց գրանցված է Հայաստանում և գործունեություն է ծավալում. «Հիմա մենք ուսումնասիրում ենք դաշտը, որ հասկանանք, թե ինչ ռիսկեր կան իր արած աշխատանքի մեջ, բնաահպանության նախարարության հետ համատեղ ուսումնասիրելու ենք՝ ինչ հնարավոր ռիսկեր կան ընդհանրապես: Այնպես որ, կուսումնասիրենք և առաջիկայում ...
«Իբրև մարդ և իբրև քաղաքացի՝ բնականաբար չեմ ցանկանա օգտվել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (ԳՁՕ) պարունակող մթերքից և չեմ կարծում, որ նպատակահարմար է նման սննդամթերքն իրացնել Հայաստանի Հանրապետությունում»:
Արարատի մարզում, նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։30-ի սահմաններում Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 12 հանրակացարանի սենյակներից մեկում տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը, տեւական ժամանակ փակել սենյակում, իսկ հետո ստիպողաբար՝ քաշելով նրան, տարել է լոգարան եւ պարտադրել է, որ կինը ինքնասպանություն գործելու նպատակով ժավել խմի։
Հայաստանը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում գրում է. «Անցած գիշեր Երևանում թափվել է ամբողջ նոյեմբեր ամսվա տեղումների քանակի չափ անձրև»:
Նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ:
«Բանակում դառնում ես նպատակասլաց, սովորում ես պատասխանատվություն կրել»,- ասում է Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի «Իրավաբանություն» ուղղվածության երկրորդ կուրսի ուսանող Հրանտ Սարկիսովը՝
Ասոցացման պայամանագիրը լուրջ հնարավորություններ կտա Հայաստանին: Սակայն մի քանի մտահոգիչ փաստեր կան, որոնք վերաբերում են ատոմակայանին:
2005 թվականին Հայաստանի հարավում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տեսախցիկը կովկասյան ընձառյուծ է արձանագրում է, ինչը, տասնամյակների ընդմիջումից հետո, Հայաստանում կենդանատեսակի առկայության առաջին ապացույցն էր:
Երևանում շարունակվում է նոյեմբերի 1-ին մեկնարկած աշնանային էտը: Մայրաքաղաքի փողոցներi, այգիների, պուրակների, բակերի և հանրային օգտագործման այլ տարածքների ծառերից հեռացվում են չոր և հիվանդ, ինչպես նաև գերաճած ճյուղերը: Աշնանային էտն ապահովում է ծառերի դեկորատիվ տեսքը, ինչպես նաև զերծ պահում դրանց հիվանդություններից և կանխում հնարավոր վթարային իրավիճակները: Խոր էտ կիրառվում է բացառապես բարդիների և այն ծառերի նկատմամբ, որոնք ենթակա են քամիներից տապալվելու վտանգին:
Նոյեմբերի 8-ին, ժամը 09:20-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էապես սահմանափակել ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը, մեծ դժգոհություն է առաջացրել ուսանողների մոտ: Եւ երեկ վաղ առավոտից «Հանուն գիտության» նախաձեռնության անդամների նախաձեռնությամբ ԵՊՀ-ում մեկնարկեց դասադուլների շարքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: