Հայերեն   English   Русский  
ԱՆԿԱԽ ԿԻՆ
Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, որը մեկ անգամ ևս հիշեցնում է աշխարհի բոլոր կանանց իրավունքների և սեռային հավասարության մասին: Կանանց դերը հասարակության մեջ պարզապես անգնահատելի է, և այդ փաստի վառ օրինակներ են մի քանի հանրահայտ կանայք, որոնք ոգեշնչման աղբյուր են հանդիսանում միլիոնավոր մարդկանց համար ամբողջ աշխարհում:Անջելինա Ջոլին կարող էր դառնալ այն ճանաչված աստղերից, որոնք տարված են միայն իրենց արտաքին տեսքով և հերթական հետաքրքիր դերի մասին մտքերով, սակայն Ջոլին բոլորովին էլ նման դերասանուհի ...
1990 թվականին մարտական հերթափոխի համար ջոկատին Երասխ տանելը Լաուրա Մկրտչյանի համար որոշիչ եղավ. համալրեց կամավորականների շարքերն ու միացավ հայրենիքի համար պայքարին։
Կանայք շատ հաճախ երկու խնդրի հետ են բախվում` «ի՞նչ հագնել» և «զգեստապահարանում տեղ չկա»: Այս հավանաբար շատերին ծանոթ խնդիրն առաջանում է սեփական զգեստապահարանը սխալ օգտագործելու պատճառով: Adme.ru.-ն ներկայացնում է զգեստապահարանում տարբեր իրեր պահպանելու 15 դյուրին գաղափարներ:
Հետպատերազմյան Կորեայում մեծանալու տարիներին հիշում եմ, որ նկատել էի մի սովորույթ. կանայք, աշխատանքի գնալիս իրենց կոշիկները թողնում էին շքամուտքին, իսկ հետո երկյուղած ետ էին նայում: «Նրանք տարակուսում են` արդյոք երբևէ նրանք նորից կհագնեն այդ կոշիկները», -բացատրում էր մայրս:Ավելի քան կես դար անց, այդ հիշողությունը շարունակում է հետապնդել ինձ: Այսօր աշխարհի աղքատ շրջաններում կանայք շարունակում են լույս աշխարհ բերել երեխաներ՝ վտանգի ենթարկելով իրենց սեփական կյանքը: Մայրական մահացությունը բազմաթիվ կանխելի ...
Գարունը մոտենում է, և ինչպես ծանր հագուստն ենք հանգից հանում, այնպես էլ պետք է մաշկը թեթևացնենք: Իսկ ձմռան ցրտերից հետո մաշկն առավել լուրջ խնամքի կարիք է զգում: Չոր մաշկ ունեցողներն առավել չորություն ու կոպտություն են զգում, յուղոտ մաշկն ասես բորբոքված տեսք է ստանում, կնճիռներն է՛լ ավելի տեսանելի են դառնում, ի հայտ են գալիս բշտիկներ: Ակտիվ արևը միայն սրում է այդ խնդիրները:
Ջենիֆեր Լոպեսը հաջողակ է տարբեր ասպարեզներում. նա հիանալի կերպով հանդես է գալիս ֆիլմերում, գրավում է հանդիսատեսի սրտերը որպես երգչուհի, ունի իր ուրույն տեղը նորաձևության աշխարհում և չի մոռանում նաև բարեգործություններ անել: Ի լրումն այս ամենին, Լոպեսը նաև հիանալի մայր է իր երկու երեխաների համար: Ջենիֆեր Լոպեսը սիրում է նաև ոգեշնչել այլ մարդկանց հասնել իրենց երազանքներին ու նպատակներին: Նա կիսվել է հանրության հետ բոլոր այն գաղտնիքներով, որոնք օգնում են իրեն մշտապես լինել գեղեցիկ, հմայիչ և հաջողակ: ...
Կար ժամանակ, երբ բորտուղեկցորդուհիներն անհրաժեշտ էին ուղևորներին բժշկական օգնություն ցույց տալու համար: Համապատասխանաբար, ոճային ու գեղեցիկ լինել նրանցից չէր պահանջվում: Բայց ամեն ինչ փոխեց Էմիլիո Պուչչին, որը «Բրանիֆ» ավիաընկերության աղջիկներին հագցրեց կարճ կիսաշրջազգեստներ: Դրանից հետո բորտուղեկցորդուհիների համազգեստը դարձավ ուղևորափոխադրողների կորպորատիվ ոճի կարևորագույն էլեմենտներից մեկը, իսկ որոշներին փրկեց անգամ սնանկությունից:
Պատմականորեն ապացուցված է, որ կանանց համար շատ ավելի դժվար է հարստանալ և ունեցվածք դիզել, քան տղամարդկանց:
Կոկո Շանելը ոճի խորհրդանիշն է, ով հեղափոխեց 20-րդ դարի նորաձևության աշխարհը, ստեղծեց փոքրիկ սև զգեստը և լեգենդար Chanel N5 օծանելիքը: Շանելը հայտնի էր ոչ միայն ոճի անկրկնելի զգացողությամբ, այլ նաև սրամտությամբ և կյանքի նկատմամբ յուրօրինակ մոտեցմամբ:
Ոճային հագուստն արդիական է անգամ ամենացուրտ ձմեռային օրերին, իսկ համաշխարհային ոճաբաններն ու դիզայներները ջանք չեն խնայում յուրաքանչյուր սեզոնի ներկայանալու թարմ, նորաոճ հագուստի, աքսեսուարների ու զարդերի հավաքածուներով:
Նոյեմբերի 28-ին «Անկախում» տեղեկություն հրապարակվեց մի երևելի հայուհու` Ռուբինա Արեշյան-Օհանջանյանի` բժիշկ, քաղաքական գործիչ, անկախ Հայաստանի Հանրապետության երրորդ վարչապետ Համո Օհանջանյանի կնոջ մասին, որը քաղված էր Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից : Սա առիթ էր, որ հիշեինք Ախալքալաքի նշանավոր Օհանջանյան ընտանիքի ևս մի խիզախ կնոջ` Համո Օհանջանյանի քրոջ` Սաթենիկ Օհանջանյանի մասին:
Scottish Widows ընկերության կողմից իրականացված հարցման արդյունքում Երկաթե Տիկին Մարգարեթ Թետչերը ճանաչվել է վերջին 200 տարվա ամենաազդեցիկ կինը` շրջանցելով ֆիզիկոս Մարի Կյուրիին և Անգլիայի թագուհի Էլիզաբեթ II-ին: Հարցմանը մասնակցել է շուրջ 2000 մարդ, որոնց ներկայացվել են տարբեր ոլորտներում մեծ ներդրում ունեցած կին գործիչների անուններ: Ընդգրկված ոլորտներց են քաղաքականությունը, բիզնեսը, գիտությունը և հասարակական գործունեությունը:Ըստ հարցվածների ամենաազդեցիկ կանանց տասնյակը հետևյալն է` 1.Մարգարեթ Թետչեր2.Մարի ...
Գաղտնիք չէ, որ Կիլիկիայի հայկական թագավորությունը կարևոր նշանակություն ունեցավ խաչակրաց արշավանքների համար: Խաչակիրները գուցե ավելի մեծ ընդունելություն էին գտնում Հայաստանում, քան որևէ այլ տեղ:
Թուրքական բռնակալության դեմ հայերի ազատագրական պայքարը բազում հերոսական էջեր ունի: Բայց կա մի դրվագ, որը թերևս քիչ է հայտնի լայն հասարակությանը: 20-րդ դարասկզբի հայ հայրենասիրական երիտասարդության կուռքն էր հանդիսանում Ռուբինա Արեշյան-Օհանջանյանը (1881, Թիֆլիս - 1971, Կանադա), որը տակավին 24 տարեկան` 1905 թվականին նախապատրաստել և իրականացրել է սուլթան Աբդուլ Համիդի վրա մահափորձը, ֆեյսբուքյան իր էջում պատմում է օգտատեր Ռուբեն Շուխյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: