Հայերեն   English   Русский  
ԻՆՉ ԵՆ ԳՐՈՒՄ ԹԵՐԹԵՐԸ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.«Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երևանի բազմաթիվ դպրոցների աշակերտներ, այսօրվանից սկսած մինչև ապրիլի 23-ը ներառյալ, պատվո պահակ են կանգնելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում անմար կրակի մոտ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Հայաստան եկող ֆինանսական հոսքերը շարունակում են նվազել: Այս տարվա փետրվարի տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան եկած և գնացած գումարների դրական տարբերությունը կազմել է 27,5 միլիոն դոլար: Սակայն ամենաուշագրավն այն է, որ տրանսֆերտի ընդհանուր ծավալների անկման պայմաններում Հայաստանից գումարների ոչ առևտրային արտահոսքի չափերը շարունակում են պահպանվել: Ավելին՝ կոնկրետ Ռուսաստանի դեպքում ոչ առևտրային գումարների փոխանցման ծավալները շարունակում են աճել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը 2014 թ. գույքի և եկամուտների հայտարարագրում նշել է, որ ունեցել է 34 միլիոն 127 հազար դրամի եկամուտ: Նա որպես աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված միանգամից չորս առանձին գումար է հայտարարագրել՝5 մլն 57 հազ, 3 մլն, 23 մլն 520 հազ. և 969 հազ. դրամ: Իսկ որպես փոխառության դիմաց ստացված եկամուտ հայտարարագրել է 1 մլն 205 հազ. և 374 հազ. դրամ: Եկամուտի կոնկրետ աղբյուրը հրապարակված ...
«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Մեր տեղեկություններով, որքան էլ իշխանությունները խաղարկում են սահմանադրական բարեփոխումների 2 նախագիծ, իրական նպատակն այն է, որ լայն կոնսոլիդացիայի մեջ ներառեն բոլոր՝ այդ թվում և խորհրդարանական ընդդիմադիր շերտին՝ 2 նախագիծն էլ հանելով քննարկման։
«ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, ով պիտի պատրաստի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» աղմկահարույց անունը կրող զեկույցը, մայիսին գալու է Հայաստան և ԼՂ։
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ դեռևս 2013թ դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով պատգամավորից գանձել 25.000 ՀՀ դրամ: Այս գործով դատավոր Աղասի Դարբինյանը 2013թ դեկտեմբերի 28-ին վճարման կարգադրության որոշում է կայացրել, և որոշումը նույն օրն ուղարկվել է ՀՀԿ-ական պատգամավորի բնակարան: Ու երբ պատգամավորը ստացել է վճիռը, անմիջապես վճարել է ճանապարհային ոստիկանության տուգանքը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանը՝Բռլիանտի Արշակը, իր մտերիմների շրջանում հայտարարել է, որ ինքը ևս նպատակ ունի լքելու ԲՀԿ շարքերը: Բանն այն է, որ երբ Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունն այսուհետ ընդդիմադիր է, Արշակ Մխիթարյանը նեղսրտել է, թե ինքը չի կարող այդ տեսակետը կիսել ու շարունակել մնալ խմբակցությունում:
«Այս օրերին շատ է խոսվում Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու մասին, սակայն պաշտոնապես դեռ որևէ հստակ տեղեկություն չկա: Արդարադատության նախարարությունից հրաժարվում են մեկնաբանել կլինի՞ համաներում, թե՞ ոչ հիշեցնելով, որ դա բացառապես նախագահի իրավասությունն է:
«ՀՀԿ ներսում այս օրերին լարված իրավիճակ է. բանն այն է, որ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերջերս հայտարարել էր, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Աժ պատգամավորների թիվը կարող է կրճատվել և դառնալ 75:
«ՀՀ Կառավարությունը մտադիր է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային հերթական տարածքը տալ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ համապատասխան համաձայնագրի նախագիծն ընդգրկված է ՀՀ Կառավարության մարտի 26-ի նիստի օրակարգում: Ըստ այդմ, նախատեսվում է ռուսական կողմին տալ համար 9 ռազմավանի կից տարածքը, որը գտնվում է Գյումրիի Լալայան փողոցում:
«Իշխանությունը փորձում է համոզել «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին՝ գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը: Կարապետյանը մերձբալթյան երկրների էլցանցերի սեփականատերն է. խոսքը Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի մասին է:
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի ապրիլի մեկից: Նախնական տեղեկություններով, գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի գինը ներկա 180 դոլարից կնվազի մոտ 165 դոլարի:
«Դեռևս 2013-2014 թվականներին ՀՀ պետական և միջազգային կառույցների կողմից իրականացված «Հայաստանում միգրացիայի վերաբերյալ տնային տնտեսությունների հետազոտության մասին զեկույց» անվանումով փաստաթղթից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ Հայաստանի բնակչության 28,3 տոկոսը, կամ նույն է թե՝ 870 հազար մարդ, ապրում է երկրի սահմաններից դուրս։ Տվյալ դեպքում, խոսքն այն մարդկանց մասին չէ, ովքեր Հայաստանից հեռացել և հրաժարվել են քաղաքացիությունից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջազգային և հատկապես ռուսական լրատվամիջոցներն արդեն երկու օր է՝ քննարկում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «երկարատև բացակայության» հարցը: Բանն այն է, որ ըստ ռուսական լրատվամիջոցների՝ մարտի 5-ից հետո ՌԴ նախագահը լրագրողների մասնակցությամբ որևէ միջոցառման կամ պաշտոնական արարողության չի մասնակցել: Մարտի 11-ին Կրեմլում նախատեսված է եղել Վլադիմիր Պուտինի և Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովի հանդիպումը, որի ընթացքում պետք է երկկողմ պայմանագիր ստորագրվեր, սակայն ՌԴ նախագահի ...
Թերթն իր ասում են թե խորագրի ներքո գրում է.
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: