Հայերեն   English   Русский  
ԻՆՉ ԵՆ ԳՐՈՒՄ ԹԵՐԹԵՐԸ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ այն տեղեկությունները, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պատրաստվում է առաջնորդել Արցախի ընդդիմությունը, իրականությանը չեն համապատասխանում: Նա նաեւ ասել է, որ ինքը օրերս զրուցել է Մոսկվայում գտնվող Սամվել Բաբայանի հետ, որն էլ նրան այդ մասին տեղեկացրել է:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. Իշխող Հանրապետական խմբակցության նախկին պատզամավոր, ՀՀԿ-ի «հնաբնակ» անդամննրից մեկը՝ Ռաֆիկ Պետրոսյանը, դուրս է եկել կուսակցությունից: «ՉԻ»-ի հետ զրույցում Պետրոսյանն ասաց, թե «ոչ գնում է, ոչ գալիս է, ոչ մասնակցում է կուսակցության աշխատանքային հանդիպումներին»:
«ՀՀ ԿԲ-ն արձանագրել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում միջազգային դրամական փոխանցոմների համակարգով դեպի ՀՀ փոխանցված գումարները 2013 թվականի համեմատ նվազել են 24 տոկոսով և կազմել 162 միլիարդ դրամ:
«ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատում է, որ ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարեն Հրանտ Դավթյանը և Մերուժան Սիմոնյանը:
«Մարտի 5-ին անհայտ պայմաններում հրկիզվել է անվտանգության աշխատակցի ծառայողական՝ կոմբինատի գլխավոր բաժնետեր «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան: Դա տեղի է ունեցել «Քաջարան» հյուրանոցի ավտոկայանատեղիում: Մեր աղբյուրները հայտնեցին, որ դրանից օրեր առաջ էլ, դարձյալ կասկածելի հանգամանքներում, կոտրել էին կոմբինատի մեքենաներից մեկի ապակիները:
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
««Մենք ենթարկվել ենք թրաֆիքինգի:
«Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ շտաբներից այժմ պահանջում է վերադարձնել իր միջոցներով ձեռք բերված գույքը: Այս պահանջը բարկացրել եւ ավելի է հիասթափեցրել ԲՀԿ շտաբների աշխատակիցներին, քանի որ ինչպես նշեցին ԲՀԿ տարածքային կառույցների աշխատակիցները, գույքը հիմնականում ձեռք են բերել տվյալ տարածքից ընտրված պատգամավորները:
«Մեզ հասած տեղեկություններով՝ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց
«Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2014 թվականին Հայաստանում հանցագործությունների թվի կրճատում է արձանագրվել 2013-ի համեմատ:
«Թեև իշխանությունն էլ, ՀՅԴ-ն էլ համառորեն հերքում են այդ փաստը, սակայն, այնուամենայնիվ, կուլիսներում քննարկվում է ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորությունը, այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում:
«Եթե մինչ օրս գնում էր ԲՀԿ-ն «քանդելու» պրոցես, ապա հիմա եկել է «շինելու» ժամանակը:
«Հայտնի լրագրող և հասարակական գործիչ Տիգրան Հակոբյանը «Ա1 +»-ում ինձ տված հարցազրույցում այն միտքն արտահայտեց, որ Հայաստանում որպես ընդդիմություն ընկալվում է միայն նա, ով պահանջում է նախագահի անհապաղ հրաժարականը և արտահերթ ընտրություններ: Եթե որևէ քաղաքական ուժ ունենա իր տեսլականը, ասենք՝ կրթության բնագավառում [որն իմ զրուցակիցը հատուկ էր կարևորել] և՛ պայքարի այդ ոլորտի բարեփոխման համար, դա ընդդիմություն չի համարվի: Եվ պատճառն այն է, որ քաղաքական ուժերը փորձում են ոչ թե աոաջնորդել ժոդովրդին, այլ ...
«Սպասվում է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում էլի մի քանի պատգամավորներ կհայտարարեն ԲՀԿ-ն լքելու մասին:
«Սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում սահմանադրական փոփոխությունների տեքստը նախապատրաստելու համար: Ըստ Պողոսյանի՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը մշակելուց և Սերժ Սարգսյանին ներկայացնելուց հետո հանձնաժողովը նիստ չի գումարել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: