Հայերեն   English   Русский  
ՀԱՋՈՂՎԱԾ ԲԻԶՆԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Գույնզգույն, խայտաբղետ, ինքնատիպ ու յուրաքանչյուրի համար առանձնահատուկ. այսպիսին են «Ումբա հանդմեյդ» ընկերության ստեղծած ձեռագործ իրերը՝ խաղալիքները, արդուզարդի պարագաներն ու հուշանվերները: «Ումբա հանդմեյդ» ընկերությունն էլ յուրահատուկ փոքր բիզնեսներից մեկն է, որ սկսվել է քայլ առ քայլ և ընդամենը 1 տարի առաջ:
Արամիկը և Անուշիկը շատ ու շատ երեխաների սիրելի ընկերներն են: Ո՛չ, Արամիկը և Անուշիկը մարդիկ չեն, դրանք, ինչպես նաև տարբեր մուլտհերոսները, կենդանիները, բարձերը «Մանկան»-ի խաղալիքներն են` հայկական արտադրության ու հայկական անուններով, գեղեցիկ, էկոլոգիապես մաքուր ու անվտանգ: Բայց մինչև այդ գեղեցիկ խաղալիքներին հասնելը «Մանկան»-ը ստեղծողները շատ երկար ճանապարհ են անցել:
Հայրենի տարածաշրջանում գործ դնելու ցանկության ու տեղի առավելությունների համադրումով ևս մեկ հաջողակ բիզնեսի պատմություն:
Երկրաչափական մարմիններ, բուրգեր, մեքենաներ, տիկնիկներ, մարդուկներ, ինքնաթիռներ. բոլորն էլ՝ գեղեցիկ, գույնզգույն, բոլորն էլ աչք շոյող ու հաճելի:
Անկախը ընթերցողներից ներողություն է խնդրում հոդվածի առաջին պարբերությունը հանելու համար: «Ինստիգեյթ» ընկերությունը խմբագրության համար անհասկանալի ինչ ինչ պատճառներով խնդրեց հոդվածից հանել իր գործառույթներին առնչվող մի հատված:
Երբ նշում ենք, թե ինչ արդյունքների հասան իսրայելցի գյուղատնտեսները` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ կամ հոլանդացիները` տարեցտարի խորացնելով իրենց փորձն ու գիտելիքները, ապա արժե հիշել, որ Հայաստանում էլ կան մարդիկ, ովքեր պակաս արդյունավետությամբ չեն աշխատում կամ պակաս արդյունքներ ունենում: Խոսքը, մասնավորապես, իրար հետ փոխկապակցված «Առողջ սունկ» և «Ջոննարհով» ընկերությունների մասին է, որոնցից առաջինը զբաղվում է թարմ սնկերի, երկրորդը` սնկի պահածոների արտադրությամբ և իրացմամբ:
Հայկական մեղրը շատ համեղ է ու բարձր որակական հատկանիշներ ունի, բայց աշխարհում հայտնի չէ: Համենայն դեպս, մինչ այն պահը, երբ Մարիա Սոբոլևան որոշեց Հայաստանում հայկական մեղրին մի փոքր «հրաշագործություն» հաղորդել և այն նորովի ներկայացնել աշխարհին: 2015 թ. է որոշվել Հայաստանում աղանդերային մեղրի արտադրություն հիմնել, իսկ արդեն հոկտեմբերին շուկայում էր «Բարև Հանի» (B’arev Honey) բրենդը:
Եթե Հայաստանը նավթի հանքավայրեր ու նավթարդյունաբերություն չունի, չի նշանակում, թե սեփական արտադրության բենզին, մազութ կամ դիզելային վառելանյութ չի կարող ունենալ: Եվ ունի... Ունի, որովհետև երկու հայ երիտասարդներ որոշել ու Հայաստանում հիմնել են մի արտադրություն, որով դիզելային վառելիք, բենզին կամ մազութ ստանալու համար նավթ պետք չէ, հին ու անպիտան համարվող անվադողերն էլ բավարար են:
Բոլորը Թայվանի ու Սինգապուրի անունները գիտեն, որովհետև նրանց հաջողությունների պատմությունն ավելի մեծ է, շարունակական է: Նրանք 50 տարվա մեջ իրենց երկիրը ագրարայինից դարձրել են զարգացած պոստինդուստրիալ երկիր, ուստի ճանաչված են: Եթե, ասենք, Apple-ը կամ Facebook-ը մի տարի նորություն չունենան, լռեն ու ԶԼՄ-ներում նրանց մասին ոչինչ չլինի՝ կամաց-կամաց կմարեն:
Հայաստանի «ամենաշողշողուն» բիզնեսներից մեկը գործում է Թալինում, որտեղ հարյուրավոր վարպետներ ալմաստի անմշակ կտորները հղկում, տաշում, «ազնվացնում» ու վեր են ածում թանկարժեք զարդերի: Խոսքը 2004 թվականից գործող «Դայմոթեք» ընկերության մասին է, որն արտասահմանից հումքը բերում է Հայաստան, վերամշակում ու թանկարժեք ադամանդներ է արտահանում: Բիզնեսի հիմնադրման առումով խնդիր չառաջացավ, գործարանն արագ հիմնադրվեց, աշխատուժն էլ շատ արագ հավաքվեց, մոտ մեկ ամսում՝ գրեթե 100-150 հոգի, բայց ամեն ինչ այնքան էլ հարթ ընթացք ...
Երկհարկանի սեփական տան առաջին հարկում հարմարեցված երկու «արտադրական» սենյակներից տնով մեկ տարածվում է բնական ու էկոլոգիապես մաքուր նյութերից ստացված յուղերի, հեղուկների, տարատեսակ պատրաստուկների անուշ բույրը: Տան շեմից ոտքը ներս դնողը միանգամից զգում է այն հոգածությունը, դրական էներգիան, մղումն ու աշխատասիրությունը, որոնք ուղղորդում են տանտիրուհուն՝ զբաղվելու իր «երախայրիքով»: Ընտանիքի անդամներն էլ, ի դեպ, առանձնակի ոգևորությամբ օգնում են նրան պատրաստելու օճառներ… Այո՛, հենց օճառներ, հենց տանը, ձեռքով, ...
Շուկայական զարգացման միտումները հանգեցրել են անհատական սպասարկման պահանջարկի. մենք ուզում ենք, որ մեզ անհատապես ճանաչեն ու սպասարկեն, մեր անձը կարևորեն: Սա գործարարների համար լուրջ խնդիր է, որ հրատապ լուծում է պահանջում: Բիզնես գործընթացների կառավարման փորձագետ Դավիթ Սահակյանը հաճախորդների հետ հարաբերությունները կարգավորելու համար շատ կարևոր գործիք է համարում CRM համակարգը:
«Ագոպյան Ջյուելերս» ոսկերչական ընկերությունը Հայաստանում հիմնել է Թաիլանդում` Բանգկոկում ապրող հայ գործարար Հովիկ Հակոբյանը, որ այնտեղ ոսկերչական երկու մեծ գործարան ունի: Քանի որ նրա ազգային և հայրենասիրական ոգին բարձր է, ինչպես նշում են Հակոբյանի գործընկերները, նա ուզեց անպայման Հայաստանում էլ գործարան հիմնադրել ու հայկական ոճով պատրաստված զարդեղենով էլ մտնել միջազգային շուկա: Եվ այսպես, 2000 թ. Հայաստանում հիմնադրվեց «Ագոպյան Ջյուելերս»-ի գործարանը` Հակոբյանի երեք ընկերների ակտիվ մասնակցությամբ: ...
Յուրօրինակ սարքավորումը, որը կարող է պիտանի լինել աշխարհի չրագործներին, մտահղացվել ու կյանքի է կոչվել Հայաստանում: Ինֆրակարմիր ճառագայթների, արևային էներգիայի և էլեկտրաէներգիայի համակցմամբ գործող չորանոցն այլևս իրականություն է: Այս սարքավորումն արդեն հասցրել են փորձարկել Հայաստանի ու Վրաստանի մի քանի չրագործներ:
«Բնականաբար, միշտ էլ հնարավոր է ինչ-որ բան անել, ինչպես ասում են` ծախսված էներգիան չի կորչի, ինչ-որ եղանակով հետ կգա: Պարզապես, պետք է հիմա այդ ամենը սկսել և սկսել նոր տեխնոլոգիաներով, նոր մոտեցումներով, իսկ մինչ այդ պետք է ուսումնասիրել, սովորել, անգամ կարելի է նոր էջ բացել ու մոռանալ մինչ այդ եղածը, նորը կառուցել, որպեսզի կարողանաս շուկայում մրցունակ լինել: Հին տեխնոլոգիաներով այլևս հնարավոր չէ լուրջ հարցեր լուծել»,- «Անկախի» հետ իր զրույցն այսպես սկսեց «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկության ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: