Հայերեն   English   Русский  
Իրադրությունը շփման գծում
Հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը անդրադառնալով հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձին, նշեց, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական մոտեցումները և դա իր ոճն է:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կֆինանսավորի Արցախում ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով ավերված 10 տների կառուցման աշխատանքները:
Ինչպե՞ս վերաբնակեցնել Թալիշը: Սա լրջագույն խնդիր է, որ ծագեց ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով գյուղի դատարկումից հետո, երբ շուրջ 600 բնակիչ ստիպված եղավ լքել հայրենի գյուղը` ժամանակավորապես ապաստանելով Արցախում և Հայաստանում բնակվող հարազատների տներում: Հարցը, սակայն, հրատապ ու հիմնավոր լուծում է պահանջում, քանի որ թալիշցիներն ընդմիշտ բարեկամների տանը մնալ չեն կարող, մի օր կարտագաղթեն, և գյուղը պարզապես կոչնչանա:
Պաշտպանության բանակի Nզորամասի հակատանկային մարտկոցի 1-ին դասակի 1-ին ֆագոտի հաշվարկի հրամանատար, ավագ սերժանտ Շուլի Արեմնի Հակոբյանը մարտական դիրքում իրականացրած մարտական գործողությունների համար պարգևատրվել է մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:
Գյումրին ցնծությամբ դիմավորեց ապրիլի 4-ին՝ քառօրյա պատերազմում հերոսաբար մարտնչած, և մարտական դիրքում մոտ 1200մ հեռավորությունից ՛՛Ֆագոտով՛՛ հակառակորդի 3 տանկ ոչնչացրած և նրա առաջխաղացումը կասեցրած գյումրեցի Շուլի Հակոբյանին: Շուլին ծառայել է պաշտպանության բանակի Մատաղիսի զորամասում, որպես հակատանկային մարտկոցի 1-ին դասակի 1-ին ֆագոտ հաշվարկի հրամանատար, ավագ սերժանտ:
Թալիշում ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանը վերակենդնացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ,հաղորդում է Պանորաման:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հրետակոծության ենթարկված «Մատաղիս 1» և «Մատաղիս 2» փոքր հիդրոէլեկտրակայանների (փհէկ) աշխատանքը վերականգնվել է:
2016 թվականի ապրիլին տեղի ունեցած Ղարաբաղյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ղարաբաղյան հարցը շատ խորը գիտական ուսումնասիրության կարիք ունի: ՀԿ-ի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը հետազոտությունների մրցույթ է կազմակերպել, որի մասնակիցները հնարավորինս լավ պետք է ուսումնասիրեն Ղարաբաղյան հարցը ինստիտուտի կրտսեր և ավագ գիտաշխատողներին աջակցելու նպատակով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին այցելել է քաղաք Չարենցավան եւ հանդիպել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով այնտեղ ժամանակավորապես գտնվող Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ:
Պարոն նախագահ, ցավոք, մինչ այժմ իշխանությունները հասարակությանը չեն ներկայացրել ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցածի, դրա պատճառների և հետևանքների հավաստի պատկերը: Ինչ-որ պահի պաշտոնատար անձինք կարծես թե սկսեցին քիչ թե շատ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել, սակայն հետո ամբողջ տեղեկատվական դաշտը լցվեց ուռա-հայրենասիրական ոճի պրոպագանդայով: Ինչպես դա սովորաբար լինում է, սկսեցին բազմատեսակ ասեկոսեներ շրջել, երբեմն՝ աներևակայելի, բայց միևնույնն է՝ նեգատիվ բնույթի: Իրականում ի՞նչ տեղի ունեցավ ռազմական ...
Իսկ ի՞նչ է դիվերսիոն գործողությունը, ի՞նչ չափանիշներով է ինքը որակում դա որպես դիվերսիոն գործողություն
Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել:
Մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել նախորդ գիշեր և մինչև կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: