Հայերեն   English   Русский  
Իրադրությունը շփման գծում
«90-ականների և պատերազմի ընթացքում կատարված աշխատանքի շնորհիվ բանակը զարգացել է և այսօր ունի ժամանակակից բոլոր հնարավորությունները. և՛ զենքերը, և՛ այլ տեսակի տեխնոլոգիաներ: Ինչպես վերևում օդն է պաշտպանված, այնպես ցամաքում մենք ունենք միջոցներ, որոնք անհրաժեշտ են մեր երկրի անվտանգությունը ապահովելու համար», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Արծիվ մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
«Հենց տարեսկբից սկսված լարվածությունը սահմանին նախորդ երկու տարիների ընթացքում կանխատեսվել էր: Ադրբեջանի այս ագրեսիվ վարքի 2 տասնյակ պատճառ կա», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
« Ադրբեջանին ակտիվ գործողությունների դրդում է Թուրքիան, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը բավականին մեծ գլխացավանք է նրա համար: Այս ամենով նրանք փորձում են շեղել ուշադրությունը այդ միջոցառումների», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերջերս հաճախացած դիվերսիաներին, ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Այս պահին հակառակորդը կրակում է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս և Ոսկեվան գյուղերի միջդիրքային հատվածում տեղակայված հայկական հենակետերի ուղղությամբ:
«Սա Թուրքիայի ձեռագիրն է, որն ակտիվացել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի պատճառով: Ալիևին ասել են, որ ակտիվանա, և այդ պատճառով էլ սահմանին դիվերսիաներ են տեղի ունենում», ´ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերջին օրերի լարվածությանը սահմանին, ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հ/կ նախագահ Յուրա Միքայելյանը:
Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարեւլյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը:
«Միջազգային հանրությունը լայն կերպով արձագանքեց հայ – ադրբեջանական սահմանում աճող լարվածությանը, սակայն դա խիստ ուշացած էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման, անդրադառնալով սահմանին վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Սահմանում լարված իրավիճակ ստեղծելով` ադրբեջանցիները ցանկանում էին դիվիդենտներ շահել, բայց ստացվեց հակառակը` հայկական կողմը շահեց դիվիդենտներ: Այս օրերի արդյունքում` հայերի ռազմական հոգին բարձրացավ, հայրենասիրական զգացմունքները սրվեցին, հաղթողի հոգեբանությունը արթնացավ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակը տեղափոխվեց նաև վիրտուալ աշխարհ: Ադրբեջանական կողմը տարբեր միջոցների դիմեց՝ ապատեղեկատվություն տարածելուց մինչև հաքերային հարձակումներ:
«Ադրբեջանը հասկանում է, որ խաղաղության պահպանումը արտաքին ուժերի կողմից կայուն չէ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրման հետևանքով: Երկու երկրների միջև համագործակցությունը բարդացել է: Այս իրավիճակում Ադրբեջանը խնդիր չունի իր արարքների համար պատասխան տալու: Մյուս կողմից, տարածաշրջանում ազդեցության գոտիների վերանայման գործընթաց է սկսվել և Ադրբեջանը փորձում է խաղաղությունը ավելի թանկ «վաճառել» Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին», - այսօր լրագրողների ...
«Լարվածությունը սահմանին նորություն չէ: Խնդիրն այն է, թե ինչպես պետք է սահմանները պահել անձեռնմխելի: Սակայն մեր պատկան մարմինները ոչ թե լավ չեն աշխատում, այլ ընդհանրապես չեն աշխատում: Ոլորտում գիտական ուղեղ չի ներգրավվել», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: