Հայերեն   English   Русский  
Իրադրությունը շփման գծում
Փետրվարի 26-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 24-25-ը տեղի ունեցած «ինտենսիվ գնդակոծությունը»:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հայտնել է, որ այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։
Սահմանում միջադեպերի աճի պատճառը նույնն է , ինչ նախկինում: Ադրբեջանի կողմից նման քայլեր ձեռնարկվում են ամեն անգամ, երբ խոսք է գնում Ադրբեջան-Հայաստան բարձր մակարդակի հանդիպումների մասին:
Ադրբեջանական ագիտպրոպի կողմից այսօր առավոտից տարածվող հաղորդագրությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումների, մասնավորապես՝ պաշտպանության բանակի կորուստների ու վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ լուրերը կատարյալ անհեթեթություն են:
"Հետք" պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարվածությանը ու հայկական կողմի զոհերին.
Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:
Այսօր ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած դիտարկման ժամանակ իր առաջնային դիրքեր դուրս չբերելուց հետո, շփման գծում նորից դիմել է սադրիչ գործողությունների:
Ապրիլյան պատերազմի հերոս Բենիամին Եղոյանի քրոջորդին՝ Մոնթեն, որին կոչել են խիզախ տանկիստ քեռու մարտական անունով, արդեն տանն է։
Հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը ուներ երկու կողմ՝ լավ և վատ: Լավն այն է, որ իմպերատիվ բնույթի հայտարարություն է արվել: Մինչև այս նման բան չէինք տեսել: Երբ հայկական կողմը ասում է ինչու չեք արձագանքում պատշաճ կերպով, միշտ պատասխանում էին, որ դա դիվանագիտական դաշտի հարց է: Պարզվում է , որ ամեն դեպքում համանախագահաներն ունեն այդ ունակությունը և խիստ կարգադրական, բավական կոշտ ոճի հաղորդագրություն են տարածել»:
«Չէի ասի, որ Չինարիի միջադեպից հետո չափից ավելի լարվածություն կա սահմանագծում: Սա իր ռազմաքաղաքական բնույթի բացատրությունն ունի»:
Հունվարի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 50 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց: Հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /1 արկ/:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: