Հայերեն   English   Русский  
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը դիմել է Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին.
2015 թվականի հոկտեմբերից Հայաստանը պաշտոնապես դարձավ աստղագիտության տարածաշրջանային կենտրոն:
Հայաստանյան 55 դպրոցների տարրական` 2-4-րդ դասարաններում ուսումնասիրում են «Հայոց եկեղեցու պատմություն (Քրիստոնեական կրթություն)» առարկան: Այն փորձնական ներդրվել է 2011-ին: Այժմ դպրոցները կամավոր հիմունքներով իրենց ազատ դասաժամերը հատկացնում են այս առարկային: ԿԳՆ-ն չի բացառում, որ առաջիկայում առարկան կարող է պարտադիր դառնալ բոլոր դպրոցների համար:
ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան՝ ուսուցման համար ստեղծված պայմաններին և կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով:
«Ժամանակն է հայկականի․․․» Այս կարգախոսով երեկ՝ հունիսի 6-ին, «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ «Արմֆոն» հայկական առաջին հեռախոսների պաշտոնական շնորհանդեսը։ Արարողությանը բացման խոսքով հանդես եկան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Սիներջի ընկերությունը միացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից նախաձեռնած «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» կրթական ծրագրին և սկսել իր համագործակցությունը Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի հետ:
Կենդանի գույներ, հետաքրքիր դիզայն, հարմարավետության և պարզունակության յուրօրինակ համադրություն։Հայ սպառողին այսօր ներկայացվեց առաջին հայկական հեռախոսները:
Հունիսի 4-ին «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացավ «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթի անցկացմանն օժանդակել է «Հայ Տեք» կիբեռանվանգության կենտրոնը` ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներկա է գտնվել Ագրոբիզնեսի ֆակուլտետի 2015-16 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի միջազգային ծրագրով շրջանավարտների դիպլոմների հանձնման և Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի առաջին ավարտական արարողությանը:
Սիրելի՛ շրջանավարտներ,Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական Վերջին դասի կապակցությամբ:Ձեզ համար օրվա գլխավոր խորհուրդը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև կյանքի առավել պատասխանատու փուլի մեկնարկը: Դուք թևակոխում եք մասնագիտության ընտրության և կյանքի ապագա ճանապարհն ուրվագծելու կարևոր ժամանակահատված, որը պահանջում է լինել առավել հավասարակշռված և հաստատակամ, նպատակասլաց ու բանիմաց:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային այցով եղել է Աշտարակում և մասնակցել Արագածոտնի մարզի դպրոցների տնօրենների տարեվերջյան խորհրդակցությանը:Նախարարն իր ելույթում անդրադարձել է կրթական ոլորտում սպասվող փոփոխություններին՝ հիմնական շեշտը դնելով հանրակրթության բովանդակային խնդիրների վրա: Լ. Մկրտչյանի խոսքով՝ կրթության համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունները կարելի է համարել ավարտված և հերթն այժմ կրթական ծրագրերին նոր բովանդակություն և որակ հաղորդելունն է:
Գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող հայկական «Աստրոմափս» ընկերությունը պետական սահմանների շուրջօրյա տեսահսկման սարք է ստեղծել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոն այցելել են Արարատի մարզի դպրոցներ՝ ծանոթանալու "Կայուն դպրոցական սնունդ" ծրագրի ընթացքին: Դպրոցական սննդի ծրագիրը ՀՀ 3 մարզում՝ Արարատ, Վայոց ձոր և Սյունիք, իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի օժանդակությամբ: Ծրագրից օգտվում են ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների շուրջ 90 հազար աշակերտներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Գյումրիում հանդիպել է Շիրակի մարզի հանրակրթական և ավագ դպրոցների տնօրենների հետ: Ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել նաև ՛՛Վերջին զանգի՛՛ կամ ՛՛Վերջին դասի՛՛ ավանդական հանդեսներին, երբ ծնողները կանգնում են մեծ խնդրի առաջ՝ ֆինանսական առումով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: