Հայերեն   English   Русский  
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ ծրագրավորող ուսանողները նվաճել են ACM_ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի ուղեգիր:
Մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Գավառի պետական համալսարան: Բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խումբը դեկտեմբերի 5-8-ը տեղում հանդիպում-քննարկումներ կունենա ուսումնական հաստատության ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների հետ, կիրականացնի փաստաթղթերի ուսումնասիրություն և ռեսուրսների դիտարկում:
Թիվ 27 դպրոցի տնօրենի ապօրինությունների մասին այսօր նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակի բովանդակությունը՝ ստորև.
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կայացավ երիտասարդ արևելագետների XXXVII միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին երիտասարդ գիտնականներ Հայաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի տարբեր բուհերից և գիտական ինստիտուտներից: Գիտաժողովը նվիրված էր ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մշտադիտարկում է իրականացնում ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած 5 բուհերում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՚ «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին: Հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:Համաձայն ժամանակացույցի՚ քննությունները կկազմակերպվեն.«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 26«Մաթեմատիկա» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 28«Հայոց պատմություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 29«Ռուս գրականություն» ...
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է իր հովանու ներքո մեկնարկած և ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված՝ «Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ)» խորագրով գիտաժողովի խմբագրական խորհրդին և կազմկոմիտեին: Երևանի պետական համալսարանի և Մատենադարանի անվանի գիտնականների հետ հանդիպման ժամանակ վարչապետը ողջունել է գիտական նմանատիպ խոշոր միջոցառման անցկացումն Արցախում՝ այն համարելով ...
Դիլիջանում մեկնարկել է 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը, որն անց է կացվում «Հայաստան 20.18 - 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո:
Արցախի Քարին Տակ գյուղում /Շուշիի շրջան/ կառուցվող մանկապարտեզը Հիմնադրամի կողմից համայնքում կյանքի կոչվող չորրորդ կարեւորագույն ենթակառուցվածքն է: Նախորդ տարիներին այստեղ կառուցվել է համայնքային կենտրոն, խմելու ջրի նոր համակարգ, վերակառուցվել դպրոցի մարզադահլիճը: Մանկապարտեզը կառուցվում է արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիէան ընտանիքների, Քիրքոր Շիմշիրողլուի, հունահայ եւ կիպրահայ համայնքների, ինչպես նաեւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հունաստանի տեղական մարմնի այս տարվա դրամահավաք-հեռախոսամարաթոնը ...
Նոյեմբերի 11-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Արմաթ» ինժեներական կրթական ծրագիրը Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխությանն արժանացել է «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» տիտղոսին (The best provider of IT education):
ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի շրջանակներում հայաստանյան երեք բուհերի երկուական մասնագիտության կրթական ծրագրեր արտաքին գնահատում են անցնում:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, Այգեկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանը, ՀՊՄՀ և թիվ 173 դպրոցի խմբակավարներ Նունե Օրդյանն ու Կարապետ Մանուկյանը ներկայացրել են ՀՀ կրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի առանձնահատկությունները:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումները:Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր և գաղափարներ՝ մասնավորապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծում, էլեկտրոնային հարթակներում գործունեության դաշտի ընդլայնում, մարզերում տեխնոլոգիական կենտրոնների զարգացում (Գյումրու և Վանաձորի օրինակով) և այլն ...
Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ատոմային սպեկտրասկոպիայի լաբորատորիայի գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) անցկացրած «Արդյունավետ գիտաշխատող 2016» մրցույթի հաղթողների ցանկում ընդգրկված միակ երիտասարդ գիտնականն է: Երիտասարդ գիտաշխատողները միշտ չէ, որ իրենց ցուցաբերած արդյունքներով կարողանում են մրցակցել տարիքով և առավել վաստակավոր գիտնականների հետ ու ընդգրկվել ցանկում: Այդ իսկ պատճառով ԳՊԿ-ն նմանատիպ մեկ այլ մրցույթ էլ երիտասարդ ...
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նոյեմբերի 4-ին հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգ­ման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: