Հայերեն   English   Русский  
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում հոկտեմբերին 14-ին մեկնարկել է Հյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի՝ «Եվրոդիպի» 23-րդ ամենամյա համաժողովը, որի անցկացմանն աջակցել է Հայաստանի զարգացման հիմնադրամը:
20 երկրի 40 պատվիրակ` «Եվրոդիպի» 23-րդ տարեկան համաժողովինՄատենադարանում այսօր տեղի է ունեցել Եվրամիության հովանու ներքո գործող՝ "Եվրոդիպ" հյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովը, որի անցկացմանն աջակցում է Հայաստանի զարգացման հիմնադրամը։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով տրվել է Շեֆֆիլդի համալսարանի և վերջինիս միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի կողմից Երևանում իրականացվելիք Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է "Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում" խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան, ՀՀ բուհերի, ներառական կրթություն իրականացնող ...
Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 24-ից կսկսվի աշնանային արձակուրդը։ Համաձայն "Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների"` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:ՀՀ կրթության և գիտության ...
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատություններում 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը հաստատելու մասին: Ընթացակարգով նախատեսվում է`Ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում, մինչև դեկտեմբերի 1-ը ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողները գրավոր դիմում են հաստատության տնօրենին՝ հայտնելով 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից ընտրված առարկաների ցանկը: Միասնական քննություններ հանձնող ...
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, կարևորելով տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը, այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և միության նախագահ Արմեն Բալդրյանը:
Երևանի "Սպարտակ" մարզադաշտում տեղի է ունեցել "Ազգային ժողովի գավաթի" խաղարկության դպրոցականների մրցումների եզրափակիչ փուլի ամփոփումը:
"Ուսուցչի օրվա" կապակցությամբ այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ընթացքում մրցանակներ են հանձնվել 2016 թվականի "Լավագույն ուսուցիչ", "Լավագույն տնօրեն" և "Լավագույն դաստիարակ" անվանակարգերում հաղթած մանկավարժներին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, մանկավարժներ: Հանրապետության բոլոր մանկավարժներին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` նախարար Լ. ...
1994թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտում աշխատողների մասնագիտական օր: Ուսուցչի օրը նշելու համար պատմական նախապայման հանդիսացավ 1966թ-ի հոկտեմբերի 5-ին Փարիզում ուսուցիչների կարգավիճակի մասին Հատուկ միջկառավարական կոնֆերանսը («Հատուկ միջկառավարական կոնֆերանս ուսուցչի կարգավիճակի մասին»): Կոնֆերանսի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ստորագրեցին «Ուսուցչի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականները» փաստաթուղ ...
Ֆիզիկայի բնագավառում 2016թ. Նոբելյան մրցանակի են արժանացել Դևիդ Թուլեսը, Դունկան Հալդեյնը և Ջոն Քոսթերլիցը` «տոպոլոգիական փուլային անցումների և մատերիայի տոպոլոգիական փուլերի տեսական բացահայտման համար»:
Մոսկվայում այսօր ամփոփվել են "Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անդամ պետություններում" խորագրի ներքո ընթացող համագումարի աշխատանքները, որի շրջանակում կայացել է ԱՊՀ կրթության նախարարների խորհրդի նիստը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նկատել է, որ կայացած հանդիպումները ցույց են տվել, որ կրթության համակարգում առկա հիմնախնդիրներն ու մտահոգությունները գրեթե նույնն են: "Անկախության տարիներին, անշուշտ, ...
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են եղել անդամ պետությունների կրթության ոլորտի ղեկավարներ: Համագումարին ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Վալենտինա Մոտվիյենկոն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: