Հայերեն   English   Русский  
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել մաթեմատիկական միջազգային ուսանողական հերթական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 72 համալսարանների թիմեր՝ ավելի քան 320 մասնակից: Հայաստանից մասնակցել են Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների թիմերը: Օլիմպիադան անցկացվել է և´ անհատական, և´ թիմային հաշվարկներով: Երևանի պետական համալսարանը ներկայացվել է 4 մասնակիցներով, որոնցից երկուսը՝ Ալբերտ Գևորգյանը և Ալբերտ Սահակյանն արժանացել են ոսկե մեդալների, Վազգեն Միքայելյանը՝ ...
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է երկամյա պարբերականությամբ՝ սկսած 2004 թվականից: Այս տարվա խորհրդաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել 19 երկրներում գործող հայկական կրթական կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ՝ այդ թվում կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի մասնագետներ: Խորհրդաժողովի մասնակցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ...
Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում կայացել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի փակման արարողությունը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը՝ հույս հայտնելով, որ դասընթացները կնպաստեն սփյուռքահայ գաղթօջախներում հայապահպանության գործին: Նա նաև ուսուցիչներին հորդորել է կազմակերպիչներին ներկայացնել բոլոր այն առաջարկությունները, որոնք ցանկալի է ներառվեն հետագա վերապատրաստման դասընթացների ծրագրերում:Նշենք, որ մեկամսյա ...
Մեծ Բրիտանիայի վերնախավը կրթելու նպատակով երեխաներին վաղ տարիքում տնից հեռացնելու ավանդույթ ունի: Սակայն ապագա քաղաքական գործիչները, որոնք տառապում են այդ արտոնյալ վիճակից, հաճախ դառնում են խուլիգան կամ ապիկար: Հոգեթերապևտները բացատրում են պատճառը:
Հայաստանի ևս 5 ավագ դպրոցներում սեպտեմբերի 1-ից կդասավանդվեն "Միկրոէլեկտրոնիկա", "Հեռահաղորդակցության հիմունքներ", "Տեղեկատվական տեխնոլոգիաներ" առարկաները: ՏՀՏ գործատուների անդամ կազմակերպությունների՝ անցած տարի իրականացրած աննախադեպ փորձնական ծրագիրը, արձանագրելով բարձր արդյունքներ, այս տարի ընդլայնվում է:
Վիետնամի Հանոյ քաղաքում հուլիսի 17-ից 24-ը կայացած 2015-2016 ուստարվա "Կենսաբանություն" առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմը կրկին արձանագրել է հաջողություն՝ շահելով երեք բրոնզե մեդալ: Մեդալների են արժանացել՝ "Քվանտ" վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանը, Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Հայկ Հարությունյանը և "Այբ" ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Աղաբեկյանը:
Այսօր հայտնի դարձավ Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում Թումո կենտրոն բացելու նախաձեռնության մասին:
Հուլիսի 11-18-ը Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայացել է դպրոցականների 16-րդ համաշխարհային Գիմնազիադային, որը հանդիսանում է դպրոցականների համաշխարհային սպորտի ամենաբարձր վարկանիշ ունեցող ստուգատեսը: Գիմնազիադային մասնակցել է 30 երկրի 2500 դպրոցական: Հայաստանի Հարապետության պատվիրակությունը, որը կազմված էր 38 մասնակցից, հանդես է եկել 9-ը մարզաձևերում` ատլետիկա, մարմնամարզություն, լող, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, նետաձգություն, շախմատ և սուսերամարտ: Հայաստանը ներկայացնող մարզիկ դպրոցականների ...
9-13 տարեկան 300 դպրոցականներից բաղկացած առաջին հոսքն երեկ հրաժեշտ տվեց Հանքավանում անցկացվող յոթօրյա տեխնոլոգիական ճամբարին։
Մեկնարկել է հայ դպրոցականների օլիմպիական հաղթարշավը2016թ. Դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները մեկնարկել են հուլիսի 9-ին, Չինաստանի Հոնկոնգ քաղաքում:
ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը հունիսի 13-27-ը Երևանի Կենտրոն վարչական շրջանում հրապարակային գրվածքների վերաբերյալ դիտարկում է իրականացրել: Հայտնաբերվել է 175 հրապարակային գրվածք միայն օտարալեզու և օտարատառ ձևավորմամբ, 191 ցուցանակի դեպքում հայերեն գրվածք եղել է, սակայն գերակայողը դարձյալ եղել է օտար լեզուն,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԳԹԿ-ի ողջ անձնակազմին՝ բուհական ընդունելության քննություններն արհեստավարժ և սահուն կազմակերպելու համար:
«Հայաստանում գիտնական լինել նշանակում է՝ լինել մարդ, ով սիրում է գիտությունը, նվիրված է դրան և պատրաստ է չափազանց ցածր աշխատավարձով արժեք ստեղծել»,- ասում է ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնության և Ucom աջակցության շնորհիվ՝ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաների բացման շքերթը հասավ նաև Արարատ և Վայոց Ձոր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: