Հայերեն   English   Русский  
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Հեղինե Շարբաթյանը հաղորդմամբ հայտնել է, որ ՀՀ ԿԱ ԱԱԾ Լոռու մարզային վարչության աշխատակից Վահե Ծատուրյանն առանց իր իմացության, իր անվամբ կազմել և ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող հաղորդում ու բացատրություն տալու մասին կեղծ արձանագրություններ այն մասին, թե, իբր, Տաշիրի սոցիալական ապահովության տարածքային բաժնի աշխատակից Արմինե Գրիգորյանն ընտանեկան նպաստ նշանակելիս, փաստաթղթերի ձևակերպման համար իրենից պահանջել և ստացել է 60.000 ...
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին Վենետիկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 109-րդ լիագումար նիստի ընթացքում մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի քննարկմանը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հիմնական նկատառումներին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող Նարեկ Ավետիսյանը վիճաբանության ընթացքում եղբայրներ Արսեն և Արայիկ Մացոյանների առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս:
Նախորդ համարումներկայացրինք բանկային հաշվի համառոտ պատմությունը, դրա նշանակությունն ու էական կողմերը: Շարունակելով բանկային հաշվի թեման՝ այս համարում կանդրադառնանք բանկային հաշվին առնչվող այլ կարևոր հարցերի:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատան մաքսային ձևակերպումների բաժնի ավագ տեսուչ Արտյոմ Մնացականյանը բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող ճանապարհային ոստիկանության ծառայող Վարդան Ռուբենյանի նկատ ...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Մարիամ Ավագյանը դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է ընտրական գործընթացները լուսաբանող «Araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանի լիազորությունների իրականացմանը ու դիտավորությամբ պատճառել զգալի չափերի գույքային վնաս:
Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիցիուսի և նրա գլխավորած պատվիրակության աշխատանքային այցն ավարտվել է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել նաև հիշյալ քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խ.-ին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` բարձրացնելով քրեական գործով վարույթի շրջանակներում քաղաքացիների անձնագրերը վերցնելու, ինչպես նաև նրանց նկատմամբ հանրապետությունից դուրս գալու արգելքի հետ կապված խնդիրները:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի աշխատակիցները 2016 թվականի դեկտեմբերի 01-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հանդիսանում են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներ, իրականացրել են չհայտարարված, մոնիթորինգային այց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
Սույն թվականի նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կազմակերպված՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում:Քննարկմանը հրավիրված էին մասնակցելու ինչպես շահագրգիռ պետական մարմինների, այնպես էլ միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2016թ. նոյեմբերի 26-ի N ՆՀ-1156-Ա Հրամանագրով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Ավետիքի Բաբայանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր՝ նոյեմբերի 25-ին Ժնևում հանդիպել էՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին: Գերագույն հանձնակատարը շնորհակալություն է հայտնել միջազգային պահանջներին համապատասխան տարված արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար և ընդգծել, որ դա հենց այն աշխատանքն է, որ ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ակնկալում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: