Հայերեն   English   Русский  
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին Ժնեւում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերի եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիի հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 21-ին Ժնևում հանդիպում է ունեցել Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) գործերի կառավարիչ Բարբարա Բերնատի հետ: Հանդիպմանը քննարկվել են խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Պաշտպանի ինստիտուտի կարողությունների ընդլայնման և ամրապնդման հարցերը: Միաժամանակ, ներկայացվել և քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի կարգավորումները Պաշտպանի՝ որպես կանխարգելման ...
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի հատուկ հրավերով Ժնևում մասնակցել է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությանը նվիրված բարձրաստիճան համաժողովին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության վարչական պրակտիկայի ավագ տեսուչ Գուրգեն Հովհաննիսյանը, ով սպասարկել է Սիսիանի ենթաշրջանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է չորս դրվագներով իրեն վստահված ուրիշի գույքի զգալի չափերով յուրացումներ ...
Նախորդ համարում սկսեցինք բացահայտել ԱՊՊԱ-ն՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը: Շարունակելով ԱՊՊԱ-ի թեման, այս համարում կխոսենք ԱՊՊԱ պայմանագրի մասին: Մասնավորապես, թե ում միջև է կնքվում ԱՊՊԱ պայմանագիրը, երբ է այն ուժի մեջ մտնում և դադարում դրա գործողությունը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներին՝ քննարկելու սահմանադրական օրենքի՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի աշխատակիցները 2016 թվականի նոյեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հանդիսանում են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներ, իրականացրել են չհայտարարված, մոնիթորինգային այց «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Խմբի անդամներն այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել են քրեակատարողական ...
ՀՀհատուկքննչականծառայությունըտեղեկացնումէ, որ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իր վերաբերյալիրականացված ծառայողական քննության ընթացքումհայտնել է իր վերադասի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որխուլիգանության կատարման մեջ մեղադրվող Գոռ Մ.-ն հաղորդում է ներկայացրել, որ ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իրեն խոշտանգել են:
Շարունակելով ապահովագրության թեման` այս համարում անդրադառնանք Հայաստանում ամենատարածված ապահովագրության տեսակին՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու և մաքսանենգություն կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական գործերի ուսումնասիրությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է Վրաստանի Օմբուդսման՝ Հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլիին։Հանդիպման ընթացքում վրաց գործընկերը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել է Վրաստանի Հանրային պաշտպանի աշխատակազմի կառուցվածքն ու գործունեության հիմանական ուղղությունները, մասնավորապես՝ աշխատանքի ծավալներն ու դրանց կազմակերպման սկզբունքները, խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիմզի աշխատանքները, կանանց և երեխաների ...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Արմեն Մովսիսյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդմամբ հայտնել է, որ 2015թ. հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձի կողմից իր առանձնատան դռան փականը վնասելու եղանակով ապօրինի բնակարան մուտք գործելով գողության փորձ կատարելուց հետո, դեպքի վայր են ժամանել ոստիկանության երկու աշխատակիցներ, ...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա ՀՀ ճանապարհային ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները, բավարար ...
Ուզբեկստանում ազատազրկված հայազգի Արամայիս Ավագյանի քրեական գործը շարունակում է մնալ իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում ավելի քանի մեկ տարի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: