Հայերեն   English   Русский  
ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված 96 բանտարկյալից ոչ մեկի նկատմամբ չի կիրառվել վաղաժամկետ ազատման իրավունքը:
Արամ Հարությունյանի և Մհեր Ենոքյանի վերաբերյալ 21 տարվա վաղեմության քրեական գործի մասին, թվում է` գրվել ու ասվել է ամեն ինչ. թեր ու դեմ կարծիքներ, գնահատականներ:
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է հրապարակել 2017 թվականի ապրիլի 2-ին և մայիսի 14-ին կայացած, համապատասխանաբար, ՀՀ Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ ընթացիկ ամփոփ տեղեկատվություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Նախորդ համարում խոսեցինք կենսաթոշակների, մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային համակարգի, դրա և պետական կենսաթոշակների տարբերության, կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների, նրանց կողմից կատարվող սոցիալական վճարների ու դրանց դրույքաչափերի մասին: Շարունակելով կուտակային կենսաթոշակային համակարգի թեման՝ այս համարում նույնպես կմանրամասնենք որոշ էական հարցեր: Փորձենք հարց ու պատասխանի միջոցով պարզել կուտակային կենսաթոշակային համակարգի էական կողմերը:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:
Հասարակության շրջանում խաբելը համարվում է ոչ բարոյական արարք, իսկ իրավական տեսանկյունից սուտ տեղեկությունը կամ վկայությունը քրեորեն պատժելի արարք է:
Կենսաթոշակի գաղափարը ծնվել է դեռ անհիշելի ժամանակներում: Հին աշխարում երկրներն իրենց զինականների հետագա ապահով ծերությունն ապահովելու նպատակով ռազմական ավարից, հիմնականում՝ նվաճված հողատարածքներից հատկացումներ էին անում նրանց: Ժամանակի ընթացքում կենսաթոշակային համակարգն ընդգրկեց ավելի շատ սոցիալական խմբեր՝ անապահովներ, հաշմանդամներ, այնուհետև տարածվեց բոլորի վրա, ովքեր հասել են համապատասխան կենսաթոշակային տարիքի:
Կառավարության հերթական նիստից հետո Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսեց լրագրողների հետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա
Նախորդ համարում անդրադարձանքհղիության արհեստական ընդհատման իրավունքին և դրա իրացման պայմաններին, մասնավորապես ներկայացրինք հղիության ընդհատման ընդհանուր պայմանները, իսկ այդ պայմանները և կարգը ավելի մանրամասն ներկայացված է ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 23-ի N 180-Ն որոշման մեջ («Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի n 1116-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»):
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի հաղորդման և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կողմից իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով փաստաբանը խնդրել է աջակցել իր պաշտպանյալի ստացիոնար բուժումը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կազմակերպելու հարցում: Փաստաբանը դիմումում նշել է, որ կալանավորված անձն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, և առկա է համապատասխան հետազոտության անհրաժեշտություն: Պաշտպանի կողմից սկսված գրավոր ընթացակարգի շրջանակում վերջինս տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, կատարվել է կորոնարոգրաֆիկ հետազոտություն, ինչի արդյունքում առաջացել է ստենտավորման ...
Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով նախապատրաստված նյութերի համաձայն, Երևանի ավագանու ընտրություններից հետո` 2017 թվականի մայիսի 16-ին, թիվ 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ պարզվել է, որ մի շարք անվավեր քվեաթերթիկների վրայից անհետացել են կողմ քվեարկած նշումների թանաքանյութերը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: