Հայերեն   English   Русский  
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2016թ. նոյեմբերի 26-ի N ՆՀ-1156-Ա Հրամանագրով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Ավետիքի Բաբայանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր՝ նոյեմբերի 25-ին Ժնևում հանդիպել էՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին: Գերագույն հանձնակատարը շնորհակալություն է հայտնել միջազգային պահանջներին համապատասխան տարված արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար և ընդգծել, որ դա հենց այն աշխատանքն է, որ ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ակնկալում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտից:
Ճանապարհային ոստիկանության աշխատակից, ոստիկանության կապիտան Էդվարդ Դ.-ն հայտնել է, որ 2016թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 23:30-ին, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել է «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ Գարիկ Ա.-ն, չենթարկվելով իր օրինական պահանջներին, անհիմն վիճաբանել է իր հետ և բռնություն կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության նախկին ծառայող Գևորգ Պ.-ն հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու մասին:
Շարունակելով ԱՊՊԱ-ի թեման, այս համարում կխոսենք ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարի, ապահովագրական գումարի և ապահովագրական հատուցման մասին:
Քաղաքացի Դանիել Զ.-ն հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգմամբ զուգորդված ցուցմունք տալուն հարկադրելու և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին Ժնեւում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերի եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիի հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 21-ին Ժնևում հանդիպում է ունեցել Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) գործերի կառավարիչ Բարբարա Բերնատի հետ: Հանդիպմանը քննարկվել են խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Պաշտպանի ինստիտուտի կարողությունների ընդլայնման և ամրապնդման հարցերը: Միաժամանակ, ներկայացվել և քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի կարգավորումները Պաշտպանի՝ որպես կանխարգելման ...
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի հատուկ հրավերով Ժնևում մասնակցել է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությանը նվիրված բարձրաստիճան համաժողովին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության վարչական պրակտիկայի ավագ տեսուչ Գուրգեն Հովհաննիսյանը, ով սպասարկել է Սիսիանի ենթաշրջանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է չորս դրվագներով իրեն վստահված ուրիշի գույքի զգալի չափերով յուրացումներ ...
Նախորդ համարում սկսեցինք բացահայտել ԱՊՊԱ-ն՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը: Շարունակելով ԱՊՊԱ-ի թեման, այս համարում կխոսենք ԱՊՊԱ պայմանագրի մասին: Մասնավորապես, թե ում միջև է կնքվում ԱՊՊԱ պայմանագիրը, երբ է այն ուժի մեջ մտնում և դադարում դրա գործողությունը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներին՝ քննարկելու սահմանադրական օրենքի՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի աշխատակիցները 2016 թվականի նոյեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հանդիսանում են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներ, իրականացրել են չհայտարարված, մոնիթորինգային այց «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Խմբի անդամներն այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել են քրեակատարողական ...
ՀՀհատուկքննչականծառայությունըտեղեկացնումէ, որ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իր վերաբերյալիրականացված ծառայողական քննության ընթացքումհայտնել է իր վերադասի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որխուլիգանության կատարման մեջ մեղադրվող Գոռ Մ.-ն հաղորդում է ներկայացրել, որ ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իրեն խոշտանգել են:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: