Հայերեն   English   Русский  
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով փաստաբանը խնդրել է աջակցել իր պաշտպանյալի ստացիոնար բուժումը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կազմակերպելու հարցում: Փաստաբանը դիմումում նշել է, որ կալանավորված անձն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, և առկա է համապատասխան հետազոտության անհրաժեշտություն: Պաշտպանի կողմից սկսված գրավոր ընթացակարգի շրջանակում վերջինս տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, կատարվել է կորոնարոգրաֆիկ հետազոտություն, ինչի արդյունքում առաջացել է ստենտավորման ...
Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով նախապատրաստված նյութերի համաձայն, Երևանի ավագանու ընտրություններից հետո` 2017 թվականի մայիսի 16-ին, թիվ 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ պարզվել է, որ մի շարք անվավեր քվեաթերթիկների վրայից անհետացել են կողմ քվեարկած նշումների թանաքանյութերը:
Հղիության արհեստական ընդհատման՝ աբորտի հարցը դարձել է քննարկման առարկա բարոյականության և իրավունքի տեսանկյունից: Կարծիքները հակասական են, ոմանք կողմ են արտահայտվում կնոջ ընտրության իրավունքին, այս խումբն անվանում են պրոչոյս (pro choice), իսկ մյուսները էմբրիոնի կամ պտղի ծնվելու իրավունքի կողմնակիցներն են, այս խումբն էլ անվանում են պրոլայֆ (pro life):
Առաջին և երկրորդ կայազորային քննչական բաժիններում քրեական գործեր են հարուցվել՝ հակառակորդի կողմից ազգային և կրոնական ատելության, մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություններ կատարելու դեպքերի առթիվ։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման համաձայն՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն կարող է հարուցվել դատարան դատախազի կամ քննիչի կողմից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդման հիման վրա:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի վերաբերյալ Ս. Մ.-ի ներկայացրած հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով:
Արձագանքելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Խաչիկ Գիչյանի պահման պայմանների մասին a1plus.am կայքում հրապարակված հայտարարությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու խնդրի մանրամասներին:
Նախորդ համարներում խոսեցինք համակարգչային կամ կիբեռհանցագործության մասին, ներկայացրեցինք դրա ծագման և քրեականացման պատմությունը, ընդհանուր գծերը, ինչպես նաև խոսեցինք մի շարք կոնկրետ համակարգչային հանցագործությունների մասին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Լույս»հիմնադրամի «Առավոտյան հանդիպում «Լույս»-ում» խորագրով հանդիպում- քննարկմանը:
Հունիսի 18-20-ը Երևանում կանցկացվի վրացի մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Գիա Կանչելիին նվիրված փառատոն։ Միջոցառման շրջանակներում Երևանում տեղի կունենա երկու սիմֆոնիկ և մեկ կամերային համերգ, որոնց ընթացքում կներկայացվեն Գիա Կանչելիի ստեղծագործությունները։
Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք` կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ն. Ե.-ն:
Հայաստանի արդարադատության համակարգի մասին խոսելիս չօգտագործել որոշակի վերապահումներ, հնարավոր չէ: Մեր երկրում դատական համակարգից դժգոհ են, եթե չասենք բոլորը, ապա գոնե ճնշող մեծամասնությունը:
Նախորդ համարում ընդհանուր առմամբ ներկայացրեցինք համակարգչային հանցագործությունների էությունը, ծագման պատմությունը, ինչպես նաև թվարկեցինք համակարգչային հանցագործությունների տեսակները:
Դեռևս պաշտոնական վիճակագրություն չկա, թե նախորդ տարվա համեմատ այս տարի որքանով է աճել կամ նվազել ծանր հանցագործությունների թիվը: Սակայն գրեթե ամեն օր արձանագրվում են ահասարսուռ դեպքեր: «Անկախն» այս համարում ներկայացնում է որոշ մանրամասներ վերջին օրերին առավել մեծ հնչեղություն ստացած ծանր հանցագործությունների մասին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: