Հայերեն   English   Русский  
ԻՐԱՎՈՒՆՔ
Քաղաքացի Ռուբեն Հ.-ն հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ տվյալներ:
Այս հոդվածով սկսում ենք քաղաքացիաիրավական շրջանառության մեկ այլ, չափազանց տարածված և հետաքրքրական ինստիտուտը՝ ապահովագրությունը բացահայտող հոդվածների շարքը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Սմբատ Կարա-Պողոսյանը, ծանոթանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող հիշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կազմված, անձնական խուզարկությամբ իր մոտ դեղահաբեր հայտնաբերելու, դրանք զննելու և դեղահաբերը քրեակատարողական հիմնարկի ծառայողից ձեռք բերելու վերաբերյալ իր անունից տրված հաղորդման և բացատրության արձանագրություններին՝ հաղորդում է տվել այն մասին, որ այդ փաստաթղթերը ...
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 12-14-ը գտնվելու են Վիեննայում: Նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) եւ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից կազմակերպվող ԵԱՀԿ տարածաշրջանի կանխարգելման ազգային մեխանիզմների տարեկան ժողովի շրջանակում:
2016 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվեցժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի, այսինքն՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Դեպքից արդեն 3 ամիս է անցել սակայն քրեական գործում որևէ առընթաց չկա:
«Արարատնյուզ» զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորություններ իրականացրած Շողիկ Գալստյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների 02.10.2016թ. ընտրությունների ժամանակ՝ թիվ 30/47 տեղամասի մոտ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ ժամը 13:00-ի սահմաններում, քաղաքացի Մ. Ա.-ն հարձակվել է իր վրա, խլել իր բջջային հեռախոսը և գետնին հարվածելով կոտրել է այն, որի հետևանքով իրեն պատճառվել է 200 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ ճանկռվածքների տեսքով՝ ֆիզիկական ...
Նախորդ երկու համարներումխոսեցինք ֆրանչայզինգի՝ համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության մասին: Նախ ներկայացրեցինք դրա էությունը, նշանակությունը, իսկ այնուհետև՝ ֆրանչայզինգի պայմանագրի վերաբերյալ այն կարևոր հարցերը, որոնք անհրաժեշտ են իմանալ նախքան նման իրավահարաբերությունների մեջ մտնելը:
ՀՀհատուկքննչականծառայությունըտեղեկացնումէ, որ 2016թ. հուլիսի 29-իլույս 30-իգիշերըԵրևանքաղաքիՍարիթաղումտեղիունեցածդեպքերիվերաբերյալՀՀհատուկքննչականծառայությունումքննվողքրեականգործինախաքննությանընթացքումիրականացվածքննչականևդատավարականգործողություններիարդյունքումհիմնավորվելէ, որքաղաքացիՏիգրանԱհարոնյանըխոչընդոտելէ«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվայի պատվիակությանը:
Էրեբունի վարչական շրջանի «Մուխանաթափ» կոչվող տարածքում անհայտ մակնիշի և հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Ալեքսան Պ.-ին վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ոստիկանների կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել թանկարժեք ավտոմեքենաների սեփականատերերի, այլ քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված, վճարման ենթակա տուգանքները չվճարելու ու պետությանը խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական գործի մասին:Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ «Սեքյուրիթի Դրիմ» ...
Նախորդ համարում անդրադարձանք ֆրանչայզինգին՝ համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվությանը, ինչը մեր օրերում բավականին լայն կիրառում ունեցող բիզնես գործիք է: Այս համարում կներկայացնենք որոշ կարևոր հարցեր՝ կապված ֆրանչայզինգի պայմանագրի հետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի գործողության համար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ձերբակալվել են ճանապարհային ոստիկանության ծառայողներ Դ. Ա.-ն և Գ. Տ.-ն: Վերջիններս կասկածվում են պաշտոնեական լիազորությունները ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: