Հայերեն   English   Русский  
ԻՐԱՎՈՒՆՔ
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2006 թ. դեկտեմբերի 25-ին) 3-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է ՀՀ-ում օտարերկրացիների կացության կարգավիճակներին:
Հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով (ընդունվել է 2011 թ. ապրիլի 14-ին): Հիշյալ օրենքի 2-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է իրազեկմամբ անցկացվող հանրային հավաքներին, իսկ 9-րդ հոդվածի համաձայն` հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների: Իրազեկումը քննարկող և որոշում կայացնողը համայնքի ղեկավարն է` լիազոր մարմինը: ...
Նախ պետք է նշել, որ վերաքննիչ դատարանի կարգավիճակին, կազմին և տեղաբաշխմանն առնչվող հարաբերությունները կարգավորված են ՀՀ դատական օրենսգրքի 39-49 հոդվածներով:
2007 թվականի փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենք «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին», որով էլ իրավական բնույթ է հաղորդվել վերջիններիս միջև գոյություն ունեցող հարաբերություններին:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի համաձայն` գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող ...
Նախ պետք է նշել, որ հիշյալ հարաբերությունը կարգավորվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով: Օրենքի 2-րդ հոդվածում նշված է պետական նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկը, ըստ որի` պետական նպաստ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք` հիշյալ օրենքով սահմանված հիմքերի առկայության դե ...
Դատավարական իրավունքում կարևոր տեղ ու նշանակություն ունեն իրեղեն ապացույցները: Որպես այդպիսիք հանդես են գալիս այն առարկաները, որոնք իրենց արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման միջոց դառնալ: Իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները:
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2012թ. դեկտեմբերի 19-ին) 4 հոդվածում թվարկվում է այն սուբյեկտների ցանկը, ովքեր հիշյալ օրենքի իմաստով համարվում են շրջանառության հարկ վճարողներ:
Յուրաքանչյուրս մեր կյանքի ընթացքում ուղղակի, թե անուղղակի առնչություն ենք ունենում ձեռքբերած կամ մեզ նվիրած հողամասի օրինականացման գործընթացի հետ ու այս պարագայում անհրաժեշտ է իմանալ ոչ միայն այդ հիմքերը, այլև դրա հետ կապված մյուս կարևոր փուլերը, մասնավորապես` պետական գրանցումը:
Հայկական ընտանիքներին յուրահատուկ է ավանդապաշտությունն ու բարոյական նորմերի խիստ պահպանումը, սակայն միշտ չէ, որ հնարավոր է դառնում դրանց հետևել` պայմանավորված որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով:
Մանրածախ առուվաճառքի պայմանագիրն առօրյա կյանքում առավել հաճախ հանդիպող ու կիրառվող պայմանագրերից մեկն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 508-րդ հոդվածի համաձայն` մանրածախ առուվաճառքի պայմանագրով ապրանքների մանրածախ վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավորվում է գնորդին հանձնել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանք: Այն իրենից ներկայացնում է հրապարակային պայմանագիր:
ՀՀ դատական օրենսգրքի 153 հոդվածի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Արդարադատության խորհուրդը:
Հանրահայտ է, որ անտառները բնության «թոքերն» են, առանց որոնց բնության մեջ շատ գործառույթներ կխախտվեն: Այդուհանդերձ, չենք կարող համաձայնել, որ անտառներում հատումներ չկատարվեն, առավել ևս, որ դա նախատեսված է օրենսդրությամբ: Այսպես, ՀՀ անտառային օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն` սանիտարական հատումները կատարվում են անտառների վիճակի բարելավման, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր և չորացած ծառերի ոչնչացման նպատակով: ...
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ): Ծնողական իրավունքները դադարում են երեխաների 18 տարեկանը լրանալով, ինչպես նաև սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, օրենքով նախատեսված կարգով մինչև չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում:
Այսօր Հայաստանի Հանրապետությունը իրավական պետության և քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում է, որն անհնար է առանց քաղաքացիների իրավական մշակույթի բարձրացման և ակտիվ կենսադիրքորոշման ձևավորման: Այդ ճանապարհին կարևոր շարժիչ ուժ է համարվում ոչ միայն պետական իշխանության մարմինների նպատակասլաց քաղաքականությունը, այլև քաղաքացիների կողմից այդ հիմնախնդիրների լուծմանը գործուն աջակցություն ցույց տալը: Սակայն նախքան այդ գործին լծվելը քաղաքացիները պետք է լիովին պատրաստ լինեն դրան, որը ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: